Yerevan, 13.April.2026,
00
:
00
BREAKING


Աշխարհի տարբեր վայրերից հայերը ժամանել էին Հայաստան՝ մասնակցելու Հռոմի Պապի Սուրբ պատարագին

SOCIETY

 Աշխարհի տարբեր երկրներից հայերը Գյումրի էին ժամանել՝ մասնակցելու Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ Վարդանանց հրապարակում կայացած հանդիսավոր սուրբ պատարագին։ Վրաստանի Ախալքալաք քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ  Տեր Տաթև քահանա Մարուքյանը Ջավախքից ժամանած ուխտավորների հետ նույնպես Վարդանանց հրապարակում էր։ Նրա խոսքով՝ պատարագը առաջին հերթին հոգեւոր մեծ բավականություն էր ներկաների համար։

«Մենք, ինչպես բազմահազար քրիստոնյա հայորդիներ ամբողջ աշխարհից,  եկել էինք մասնակցելու համաքրիստոնեական այսպիսի նշանակալի իրադարձությանը։ Բոլորի աղոթքներն էին ուղղված առ Աստված, որպեսզի նա խաղաղ երկնքի տակ պահի Հայաստան աշխարհը, հայ ժողովրդի զավակներին, աղոթքները հայ ժողովրդի բարեկեցության եւ այս դժվարին պահին տարածաշրջանի խաղաղության համար էին։ Նաեւ շատ ուրախալի էր երկու քրիստոնյա եկեղեցիների միության հանգամանքը, քանի որ ներկայումս շատ մարտահրավերներ կան ուղղված ընդհանուր  քրիստոնեության դեմ։ Շատ կարեւոր էր, որ ամÕ �ողջ աշխարհը տեսավ, որ համայն կաթոլիկ աշխարհը աղոթում է հայ եկեղեցու հետ»,«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նա։

Սուրբ պատարագին նաեւ մասնակցում էին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսից ժամանած հայերը։ Ռուբեն Բոյաջյանի խոսքով՝ Հռոմի պապի հայաստանյան այցելությունը, իրոք, կարեւորագույն պատմական պահ է Հայաստանի համար։

«Շատ ուրախ եմ Գյումրի գալու եւ Հռոմի Պապին տեսնելու համար, մանավանդ որ առաջին անգամն եմ Հայաստանում։ Այցը շատ կարեւոր էր հոգեւոր առումով,  ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության. Հռոմի Պապը շատ բաներ  արեց հայերի համար»,- մեզ հետ զրույցում նշեց արգենտինահայը։

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Հայաստան ժամանեց  հունիսի 24-ին: Այցի շրջանակներում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան Քահանայապետը մեկնեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում ունեցավ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը այցելեÖ Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան, որտեղ պատվո այցելուների գրքում կատարեց հետեւյալ գրառումը.

«Մենք այստեղ աղոթում ենք հայ ժողովրդի ողբերգության համարև թող մարդկությունը գիտակցի սա և միշտ տարբերի չարըբարուցՀայ ժողովրդի ողբերգության հիշողությունը թող մեր մեջ մնաև հիշողությունն էոր հետագայում կանխելու է նմանոճիրները»: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այնո ւհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ մեկնեց Գյումրի, որտեղ Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վարդանանց հրապարակում: Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի ունեցավ էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք:

Հունիսի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենա Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ: Նույն օրը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Երևանից կմեկնի Հռոմ:

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding