Yerevan, 13.April.2026,
00
:
00
BREAKING


Հավանաբար հաջորդ տարի տեղի կունենա մեզ համար այդ կարեւոր իրադարձությունը. Մավր Մկրտչյան

LIFE


Life.panorama.am-ը զրույցել է «Ժողովրդական երգիչ 3» նախագծից հայտնի դարձած երգիչ Մավր Մկրտչյանի հետ:

Մեզ հետ զրույցում ժողովրդական երգերի կատարողը հայտնել է, որ բացի այդ ժանրի երգերից, այս պահին կենտրոնացել է նաեւ հայկական դասական երգերի վրա.

«Այս պահին ինտենսիվորեն սկսել եմ աշխատել դասական օպերային երաժշտության ուղղությամբ. մոտակա ժամանակներս այդ ասպարեզում եւս կներկայանամ, կարծում եմ՝ կարող եմ ինձ թույլ տալ նաեւ այդ ասպարեզում իմ խոսքն ու ձայնը տեղ հասցնել»,- պատմեց երիտասարդ երգիչը:

Մավրն ու սիրելին՝ Շուշանիկ Հովհաննիսյանը, ով եւս երգչուհի է, շուտով համատեղ համերգով հանդես կգան.

«Հուլիսի 26-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ես ու Շուշանիկ Հովհաննիսյանը կներկայացնենք հայ դասական երաժշտությանը նվիրված համերգ, որի շրջանակում հանդիսատեսը կլսի ինձ նաեւ այդ ժանրում»,- նշեց երգիչը, իսկ հարցին, թե ինչպե՞ս է նշանադրված զույգը միասին աշխատում, պատասխանեց.

«Մենք կարողանում ենք դասակարգել աշխատանքն ու անձնականը: Միասին աշխատելով՝ փորձում ենք կենտրոնանալ միայն աշխատանքի վրա, իսկ սիրելի լինելը խաղաղ ու համերաշխ աշխատանքին միայն օգուտ է տալիս»:

Թեպետ Մավր Մկրտչյանը այս ընթացքում հետաքրքրված է դասական երաժշտությամբ, բայց իր համար հարազատ ժողովրդական երգարվեստը աչքաթող չի անի.

«Եթե ես ինձ լավ եմ զգում նաեւ դասական երաժշտություն ներկայացնելիս, դա դեռ չի նշանակում, որ ես այլեւս չեմ գործելու ժողովրդական երգարվեստի շրջանակում: Ավելին ասեմ՝ այս պահին ունեմ մի քանի նոր երգեր, որոնք ըստ հերթականության կներկայացնեմ իմ գործը գնահատողներին: Միաժամանակ, պետք է նշեմ նաեւ, որ թեպետ հանդիսատեսը ինձ ճանաչել է ժողորվրդական արվեստով, բայց ես դեռ պատանի տարիքից եմ սկսել դասական երաժշտությունով հետաքրքրվել ու միշտ եմ երգել այդ ժանրում եւ ունեմ համապատասխան կրթություն: Ցավում եմ, որ դասական երաժշտությունը մեր հանրության ուշադրության կենտրոնում չէ, կցանկանամ ինքս էլ լումա ներդնել այդ արվեստի պրոպագանդման համար, չէ, որ աշխարհը մեզ ավելի շատ ճանաչում է մեր դասական արվեստի գիգանտներով, քան օրինակ էստրադային երգերի կատարողներով»,- շեշտեց նա:

Ջավախքցի երգիչը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաեւ այսօրվա հայ երիտասարդության՝ ժողովրդական երգերի նկատմամբ հետաքրքրություններին.

«Ես ուրախ եմ, որ հատկապես վերջին տարիներին հայ երիտասարդությունը հետաքրքրված է ժողովրդական երգերով, սա խոսում է բարձր ճաշակի ու հայրենասիրության մասին: Իսկ այդ հարցում, ըստ իս, մեծ նշանակություն ունեցավ երիտասարդ կատարողներիր դերը. Եթե առաջ հիմնականում ավելի ավագ սերունդն էր հնչեցնում ժողովրդական երգեր, ապա այսօր շատ են հանդիպում հենց երիտասարդ կատարողներ, ովքեր ներկայացնելով այդ արվեստը՝ օրինակ են ծառայում իրենց տարեկիցների համար»,- հավելեց ժողովրդական երգիչը:

Իսկ զրույցի վերջում Մավր Մկրտչյանից հետաքրքրվեցինք, թե նախորդ տարվա նոյեմբերին նշանադրված զույգը, ե՞րբ է պատրաստվում ամուսնանալ, որին ի պատասխան երիտասարդ երգիչը նշեց.

«Այս հարցը շատ են ինձ տալիս, ես էլ միշտ պատասխանում եմ՝ դա շատ չի ուշանա, բայց մոտ ժամանակներս էլ չի իրականանա: Հավանաբար հաջորդ տարի տեղի կունենա մեզ համար այդ կարեւոր իրադարձությունը»:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms