Շոտլանդիայում հերթական կղզին է վաճառվում բնակարանի գնով
INTERNATIONAL NEWSՇոտլանդական Կրինանի նավահանգստում, որը Գլազգոյից 160 կմ դեպի արեւմուտք է ընկած, վաճառքի է հանվել կանաչ Հարբոր կղզին մոտ չորս հեկտար մակերեսով: Դրա համար 500 հազար ֆունտ են պահանջում, գրում է The Daily Mail-ը:
Ափային բարդ գծագրությամբ կղզում փոքրիկ անտառ եւ վայրի այգի կա: Անշարժ գույքն իրենից ներկայացնում է տուն երեք ննջարանով` 90 քմ մակերեսով եւ հյուրատուն մեկ ննջարանով:
Մոտակա ափին հնարավոր է հասնել զբոսանավով կամ հասարակ նավակով: Անշարժ գույքի Savills գործակալությունը, որը զբաղվում է կղզու վաճառքով, ենթադրում է, որ որեւէ մեկն այն կգնի որպես հանգստյան օրերի համար ամառանոցային բնակատեղի: Նրանք նշում են, որ կղզին թանկ չարժե. Լոնդոնում նման գնով հնարավոր է միայն փոքրիկ միսենյականոց բնակարան գնել կամ էլ Բրիստոլում` «երեքսենյականոց»:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



