Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


Աստղագուշակ.հունիսի 26

LIFE


Խոյ

Լավ կլինի, որ Խոյերն ունենան մի զբաղմունք, որում կարող են ամբողջությամբ խորասուզվել, որը թույլ կտա օգտագործել զանազան գործիքներ և հնարքներ: Լիակատար պասիվությունն անցանկալի է. կուժեղանան ներքին հակասությունները, կակտիվանան սևեռուն մտապատկերները: Օրը հարմար է չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունների համար: Ձեզ կարող են գրավել նաև ստեղծագործության և որոնման տարրեր պարունակող զբաղմունքները:

Ցուլ

Ցուլերին օրը թույլ է տալիս խորասուզվել անցյալի հիշողություններում: Կարելի է հանդիպել մանկության ընկերներին, նախկին հարևաններին, մտերիմ ազգականներին, հիշել հին հետաքրքրությունները: Հնարավոր է սկսեք ավելի շատ գնահատել կյանքի ուղեկցին, գործընկերոջը: Բանավոր բացատրություններն այսօր կարող են թյուրըմբռնումներ առաջացնել և փակուղին գցել, սակայն դրան չարժե ուշադրություն դարձնել, քանզի ցանկացած համատեղ զբաղմունքում սպասվում է հոգևոր ներդաշնակություն և հետաքրքրությունների համաձայնեցվածություն:

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս ավելի զգույշ ձևավորել իրենց մտքերը, զգացմունքները, խնդրանքները, սպասումները: Բառերն այսօր ավելի շատ մշուշապատում են ճշմարտությունը, քան պարզեցնում են այն: Մի շարք դեպքերում լուռ գործողությունները սրամիտ ճառերից կարևոր կլինեն: Առանց լուրջ պատճառի չարժե շտապել խոստովանություններում կամ մեղադրանքներում, խոստումներ տալ, բարձրաձայնել ծրագրերը, փաստաթղթեր ստորագրել:

Խեցգետին

Այսօր Խեցգետինները հակված են հավատալ իրենց զգացմունքներին: Աշխարհի սեփական ընկալումը ձեզ համար ավելի կարևոր կլինի, քան մնացած բոլոր ենթադրությունները միասին վերցված: Սակայն հետաքրքրասիրությունը և զարգացման ձգտումը կարող է դրդել ձեզ այլ մարդկանց հետ շփման և զանազան տեղեկատվական աղբյուրների հետ կապի՝ իրական և վիրտուալ ձևաչափով: Չարժե դրան խոչընդոտել. դա ինքնակրթության գերազանց եղանակ է:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում հալած յուղի տեղ ընդունել առաջին իսկ պատահած տեղեկատվությունը, պատահական մարդկանց և թվացյալ ընկերների արտահայտությունները: Բառերի իրական իմաստն այսօր կարող է զգալիորեն աղավաղված լինել զգացմունքային արգելքներով: Գտնվելով ապրումների, պատրանքների կամ գայթակղությունների իշխանության ներքո՝ հեշտ է սխալվել: Կարևոր որոշումներում շտապել այսօր աստղերը խորհուրդ չեն տալիս:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում այս օրը հատկացնել հանգստին և չպարտավորեցնող թեթև շփմանը: Եթե գործունյա անձնավորություն եք, խորհուրդ է տրվում ընտրել ծանոթ զբաղմունքներ, որոնցում սխալվելը դժվար է: Հարաբերություններում ավելի լավ է «խաղալ ձեր դաշտում», այլապես հավանականություն կա ուրիշի ազդեցության տակ ընկնելու, անցանկալի ինտրիգների մեջ ներքաշվելու: Եթե ցանկանում եք գաղտնի պահել ձեր ծրագրերը, խուսափե՛ք շատախոսությունից:

Կշեռք

Կշեռքներն այսօր կարող են անփութություն կամ սխալ թույլ տալ նույնիսկ ծանոթ գործում: Օրվա հանգամանքներն արթնացնում են հետաքրքրասիրությունը, սակայն չեն նպաստում ուշադրության կենտրոնացմանը: Կարող են դժվարություն ներկայացնել հստակ ձևակերպումները, ճշգրիտ պայմանավորվածությունները, մեծանում է ուշացումների հավանականությունը: Չարժե գրել կարևոր նամակներ, լուրջ խոսակցություն սկսել, ձեզ վրա պատասխանատվություն վերցնել:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ չի տրվում մտահոգվել իրադարձությունների ընդհանուր ուղղության մասին, քանզի այն լիովին բարենպաստ է: Այսօր դուք տեխնիկական և հոգեբանական մանևրների վարպետ եք, ձեզ համար դժվար չէ ֆիզիկական ճարպկություն և հոգեկան ճկունություն դրսևորել: Ցանկացած պահի արժանի ընտրություն կունենաք, կամ հոտառությունը կհուշի ճիշտ որոշումը: Կրիտիկական պահին հնարավոր են կասկածներ, տրամադրության փոփոխություններ:

Աղեղնավոր

Շատ Աղեղնավորների տրամադրությունն այսօր կախված կլինի տանը տիրող մթնոլորտից: Կարող է դեր խաղալ գործերի դրվածքը հայրենիքում, ընտանիքում: Արտաքին լռության տակ այսօր կարող են եռալ կրքերը, հասունանալ ծրագրերը, սակայն չարժե չափից դուրս ազատություն տալ երևակայությանը: Չարժե բացել հոգին. ձեզ կարող են սխալ հասկանալ կամ ծիծաղել ձեզ վրա: Եթե ինչ-որ բանում խորապես համոզված եք, արժե խոսքերն ամրապնդել գործողություններով:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այսօր բնազդորեն շարժվում են ճիշտ ուղղությամբ և անպայման կհասնեն այնտեղ, ուր ձգտում են: Այսօր կարևոր է ոչ թե ռազմավարությունը, այլ նրբությունները: Ձեզ կարող են հետաքրքրել որոշ ֆոնային մանրուքներ, Ներքին բավարարվածություն են խոստանում երևակայությանը, զգայականությանը, հետաքրքրասիրությանը ելք տվող զբաղմունքները: Շատ տպավորություններ է խոստանում ճանապարհը, որոնման գործընթացը:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ չի տրվում թունդ ռացիոնալիստ լինել: Այսօր գործողությունների զգացմունքային բաղադրիչն ուղղակիորեն ազդում է արդյունքի վրա: Զբաղմունքները, որոնցում հոգի դնեք, այս կամ այն տեսքով արդյունք են խոստանում: Ինտուիտիվ լուսավորումը կարող է ելք հուշել բարդ իրավիճակից: Ձեր հաղորդակցման, գրական, տրամաբանական ունակություններն այսօր կարող են ձեզ դավաճանել: Ավելի լավ է չզբաղվել կարևոր հաշվարկներով, վերլուծական գործով:

Ձկներ

Վստահ գործելով ընտրած ուղղությամբ՝ Ձկներին խորհուրդ է տրվում միաժամանակ պայքարել անձնական մի շարք թերությունների դեմ, օրինակ՝ շատախոսության, ցանկությունների կամ գործողությունների երկակիության, այլապես կարելի է խաչ քաշել ձեր հաջողությունների վրա կամ զգալիորեն նվազեցնել դրանց էֆեկտը: Լավագույն պահը չէ անկեղծ զրույցների, պայմանավորվածությունների, ընտանեկան խորհրդակցությունների համար: Անկեղծանալու ձեր փորձը կարող է չհասկացվել: 

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends