Ադրբեջանում տղամարդը գնդակահարել է սեփական ընտանիքի անդամներին
INTERNATIONAL NEWSԱդրբեջանում տղամարդը գնդակահարել է սեփական ընտանիքի անդամներին եւ ինքնասպան եղել: ԱՊԱ-ի փոխանցմամբ, Խոջավենդ գյուղի բնակիչ Ալեսքեր Գուլիեւը ընտանեկան վեճի ժամանակ որսորդական հրացանից գնդակահարել է կնոջը՝ Այֆան Սաֆարովային, զոքանչին՝ Նազիլա Սաֆարովային եւ աներոջը՝ Անվեր Սաֆարովին:
Միջադեպը տեղի է ունեցել Գուլիեւի աներոջ տանը: Սպանությունից հետո տղամարդն ինքնասպան է եղել գերեզմանոցի մոտ:
Ականատեսի խոսքով, տղամարդը ցանկացել է փախչել դեպքի վայրից, բայց տեսել է, որ տարածքը շրջափակել են ոստիկանները, հենց այդ ժամանակ էլ ինքնասպան է եղել:
Տեղեկատվության համաձայն, 4 երեխաների հայր Գուլիեւը ամուսնացել էր իր զարմուհու հետ, հետեւաբար աներհայրը նրա քեռին էր:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



