ԻՊ-ը ստեղծվել է Իրանը ոչնչացնելու նպատակով. Խամենեի
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստեղծողների հիմնական նպատակը եղել է Իրանի ոչնչացումը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«ԻՊ-ը ստեղծվել է հիմնական առաջադրանքը կատարելու համար՝ Իրանի նվաճման ու ոչնչացման նպատակով։ Իրաքն ու Շամը (Սիրիայի պատմական անվանումը) ընդամենը նախապատրաստական փուլերն էին այդ նպատակին հասնելու համար»,- ասել է նա։
Սակայն այս պատերազմում, ըստ Իրանի հոգևոր առաջնորդի, Իրանի թշնամիները կպարտվեն։
«Քանի որ նրանք (թշնամիները- Խմբ.) թերագնահատում են այն հզորությունը, որն ունի Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Նա ծնկի կբերի բոլոր նրանց, ովքեր ձգտում են ծնկի բերել իրեն»,- ասել է Խամենեին Թեհրանում։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



