Yerevan, 03.November.2026,
00
:
00
BREAKING

«Եվրո 2016». Ֆավորիտն ընդեմ հաջողակի. Ֆրանսիա-Իռլանդիա

SPORT

«Եվրո 2016»-ի 1/8 եզրափակիչների 2-րդ խաղային օրը կկայան Ֆրանսիա-Իռլանդիա դիմակայությունըՀանդիպման նախախաղային անոնսը:

Ֆրանսիայի ազգային հավաքական: Ֆրանսիայի ազգային հավաքականը շարունակում է մնալ «Եվրո 2016»-ի գլխավոր ֆավորիտը: Ֆրանսիացներին փլեյ-օֆում կփորձի կանգնեցնել Իռլանդիայի ազգային ընտրանին:  Թեև Ֆրանսիան խնդրիներ չունեցավ  իր ընտրական խմբում և վստահորեն գրավեց 1-ին տեղը, այնուամենայնիվ, եռագույնների խաղը այդքան էլ տպավորիչ չէր: Ֆրանսիայի հավաքականի համար «Եվրո 2016»-ի վիճակահանությունը հետագա փուլերի համար այդքան էլ բարեհաճ չի գտնվել: Եթե ֆրանսիացները կարողանան հաղթահարել այս փուլը, հաջորդում կարող են հանդիպել Անգլիայի հավաքականին, եթե իհարկե  վերջիններս կարողանան անցնել Իսլանդիայի սենսացիոն հավաքականին: Անգլիացներին անցնելու դեպքում էլ կիսաեզրափակիչում ֆրանսիացներին կարող են սպասել իտալացիները կամ իսպանիացիները, կամ՝ գերմանացիները: Այսպիսի հնարավոր դասավորություների պարագայում Դիդյե Դեշամի ֆուտբոլիստները կբախվեն չափազանց մեծ դժվարությունների:

Ֆրանսիայի հավաքականի առաջատարը այս պահի դրությամբ Դիմիտրի Պայեն է: «Վեսթ Հեմ»-ի ֆուտբոլիստը Քարիմ Բենզեմայի բացակայությամբ իր վրա է վերցրել Ֆրանսիայի խաղը: Իսկ Բենզեմայի բացակայության պայմաններում, թվում էր, թիմի առաջատարը պետք է լինի Անտուան Գրիզմանը: Մադրիդի «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստը դեռ հեռու է լավագույն մարզավիճակից: Ֆրանսիայի ընտրանու կիսապաշտպանությունում մեծ ծավալի աշխատանք է կատարում Նգոլո Կանտեն: Ֆրանսիական ֆուտբոլի նոր «Մակելելե»-ն արդարացնում է մարզչի սպասելիքները: Իր վերջնական խոսքը չի ասել Պոլ Պոգբան :

«Եվրո 2016»-ը Ֆրանսիան սկսեց Ռումինիայի հավաքականի դեմ դժվարին հաղթանակով: Վերջին րոպեին հաղթական դարձավ Դիմիտրի Պայեյի հարվածը: 2-րդ տուրում Ֆրանսիան կրկին վերջին րոպեներին հաղթեց:Այս անգամ զոհը Ալբանիան էր: Ապահովելով իրենց տեղը 1/8 եզրափակիչում վերջին խաղը՝ Շվեյցարիայի հետ, Ֆրանսիան ավարտեց  0-0 հաշվով:

«Փլեյ-օֆի խաղերը մշտապես անցնում են լարված և անզիջում պայքարում: Այսպիսի խաղերը մեծ հույզեր են առաջացնում մեզ մոտ: Մենք դուրս ենք եկել 1/8 եզրափակիչ և մեր առջև դրել ենք ավելի հեռու գնալու նպատակներ: Այսպիսի խաղերում կարևոր է ունենալ լավ պաշտպանություն, սակայն հարձակողական ֆուտբոլն ու գոլերը ավելի կարևոր են: Իռլանդիան խաղում է մեծ աշխատասիրությամբ, սակայն այստեղ միայն դա չէ, որ կարևոր է: Մեծ դեր ունի նաև ֆուտբոլիստների բարձր խաղամակարդակը»,-ասել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:

Իռլանդիայի ազգային հավաքական: Այն, ինչ «Եվրո 2016»-ի խմբային փուլում արեցին Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները, համաշխարհային ֆուտբոլում ի զորու են անել ոչ բոլորը: Մարտին Օ՛Նիլի ֆուտբոլիստները խմբային փուլում խաղացին Շվեդիայի, Բելգիայի և Իտալիայի ազգային հավաքականների դեմ: Այս ենթախմբում միանշանակ առաջատարները ընդգծված էին, իսկ ահա 3-րդ տեղի համար պայքարում ֆավորիտ էր Զլատան Իբրահիմովիչի թիմը: Հենց առաջին դիմակայությունը  շվեդների հետ էր: Հանդիպման հենց մեկնարկում Իռլանդիան ցույց տվեց, որ ավելի լավ է պատրաստված «Եվր ո 2016»-ին, քան սպասում էին մասնագետները: Իռլանդիան գրոհեց,  ուներ մեծ տարածքային առավելություն, սակայն վերջին րոպեներին ձեռքից բաց թողեց հաղթանակը: Բելգիայի հետ հանդիպումը Օնլիլի թիմը ձախողեց և ցավալի պարտություն կրեց: Վերջին տուրից առաջ Իռլանդիային պայքարը շարունակելու համար միայն հաղթանակ էր անհրաժեշտ իտալացիների հետ խաղում: Հրաշքը կայացավ հանդիպման վերջին րոպեներին. Ռոբի Բրեդիի գոլը Իռալանդիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ, որտեղ թիմին սպասում է  «Եվրո 2016»-ի գլխավոր ֆավորիտը:

Իռլանդիայի հավաքականը այս առաջնությունում զարմացնում է իր հարձակաղական գեղեցիկ գործողություններով: Իսկ հաջողություների հիմքն, անշուշտ, հուսալի դարպասապահն է: Դարեն Ռենդոլֆը մեկ շնչով է անցկացնում «Եվրո 2016»-ը: Պաշտպանությունում բազմափորձ Ջոն Օ'Շին և Շեյմուս Կոուլմանն են: Կիսապաշտպանությունում առաջատարը Ջեֆ Հենդրիկն է:  Ֆուտբոլիստը հիանալի հեռահար հարվածներ ունի: Խմբային փուլում Հենդրիկի 3 հարվածներ դիպան դարպասաձողին: Առանձնահատուկ ուշադրության է արժանի եզրային պաշտպան Ռոբի Բրեդին: Այս ֆուտբոլիստի արդյունավետ գործողություները պաշտպանությունում և հարձակման գծում Իռլանդիայի հաղթաղթղերից են:

«Մենք այս խաղին մոտենում ենք մեր ուժերի նկատմամբ  մեծ վստահությամբ: Մենք կարողացանք հաղթել Իտալիայի հավաքականին: Գիտեմ, որ մեզ դիմագրավելու են համաշխարհային մեծության ֆուտբոլիստներ, սակայն մենք, միշտ բախվելով նման խնդիրների, կարողացել ենք ճիշտ լուծումներ գտնել»,- ասել է Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարտին Օ'Նիլը:

Ֆրանսիա-Իռլանդիա:  2 ազգային ընտրանիները միմյանց դեմ անցկացրել են 16 պաշտոնական հանդիպում: Իռլանդիան բավական հաջող է հանդես եկել  ֆրանսիացիների հետ հանդիպումներում: Եռագույները ունեն 6 հաղթանակ, իսկ Իռլանդիան իր ակտիվում ունի 4 խաղ: Թիմերը 6 անգամ էլ խաղադաշտից հեռացել են ոչ-ոքի արդյունքով: Ամենադրամատիկ հանդիպումը Իռլանդիայի և Ֆրանսիայի հավաքակաների միջև կայացել է 2005 թվականին: Աշխարհի առաջնության անցումային պատասխան խաղում Թիերի Անրիի ձեռքով խփված միակ գնդակը Ֆրանսիային հաջորդ փուլի ուղեգիր է նվիրել: Ֆրանսիա-Իռլանդիա հանդի պումը սկսվելու է Երևանի ժամանակով ժամը 17:00-ին: Հանդիպման գլխավոր մրցավարը Նիկոլա Ռիցոլին է:

IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation