«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մոտ է Հենրիխ Մխիթարյանի և Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագիր կնքելուն
SPORTԴորտմունդի «Բորուսիա»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կտեղախողվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Հայ ֆուտբոլիստը «Յունայթեդ»-ի համար կարժենա 30 միլիոն ֆունտ սթերլինգ: «Յունայթեդ»-ը մեծ հետաքրքրություն ունի նաև Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի նկատմամաբ, որի հետ պայմանագրի կնքումը պատրաստվում են ավարտին հասցնել առաջիկա շաբաթվա ընթացքում:
Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այս 2 ֆուտբոլիսնտերին ցանկանում է տեսնել իր նոր ակումբի առաջին իսկ մրցաշրջանում: Մխիթարյանին «Յունաթեդ»-ը առաջարկում է 4 կամ 5 տարվա պայմանագիր: «Մանչեսթեր Յունաթեդ»-ն ու «Բորուսիա»-ն պայմանագիրը կարող են կնքել արդեն առաջիկա 7 օրերի ընթացքում:
Տեղեկությունները հայտնում է «The Guardian»-ը:
Իբրահիմովիչի և Մխիթարյանի գործակալն իտալացի Մինո Ռայոլան է: Դորտմունդի «Բորուսիա»-ն արդեն գնել է Ուսման Դեմբելեին և պարտաստվում է հրաժեշտ տալ Հենրիխ Մխիթարյանին: