Իրաքյան զինվորականները հայտարարել են Էլ Ֆալուջան ԻՊ-ից ամբողջությամբ ազատագրելու մասին
INTERNATIONAL NEWSԻրաքյան զինվորականներն «Իսլամական պետության» զինյալներից ազատագրել են Էլ Ֆալուջա քաղաքի վերջին շրջանը, քաղաքի համար մարտերն ավարտված են: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Գեներալ-լեյտենանտ Աբդուլլահ Վահաբ ալ-Սաիդին հայտարարել է, որ մարտերի ընթացքում առնվազն 1800 զինյալ է ոչնչացվել:
Էլ Ֆալուջայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ հարձակումն իրաքյան հատուկ նշանակության ուժերը սկսել էին մայիսի 30-ին:
Հունիսի 17-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել էր, որ զինվորականները վերահսկողություն են հաստատել քաղաքի մեծ մասի նկատմամբ, որն ավելի քան 2 տարի «Իսլամական պետության» զինյալների ձեռքում էր:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



