Շոտլանդիան սպառնում է վետո դնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վրա
INTERNATIONAL NEWSՇոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել է, որ շոտլանդական խորհրդարանը կարող է վետո դնել Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու վրա, հայտնում է korrespondent.net-ը:
BBC-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Շոտլանդիայի խորհրդարանը պետք է պաշտոնապես համաձայնի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, և որ նա խորհրդարանականներին կոչ կանի քվեարկել դրա դեմ:
«Շոտլանդիան հստակ և վճռականորեն քվեարկել է այն բանի համար, որ մնա որպես Եվրամիության մաս»,- ընդգծել է Սթերջենը: Ավելի վաղ նա նշել էր, որ Brexit-ը կարող է պատճառ դառնալ Շոտլանդիայի անկախության հարցով երկրորդ հանրաքվե անցկացնելու համար:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



