Սաուդյան Արաբիայում եղբայրները ԻՊ-ին անդամագրվելու նպատակով սպանել են մորը
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում երկվորյակ եղբայրները սպանել են իրենց մորն այն բանից հետո, ինչ վերջինս արգելել է նրանց միանալ ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Gulf News-ը:
Պարբերականի տվյալներով` Խալիդ և Սալեհ եղբայրները 67-ամյա մորը խաբեությամբ տարել են պահեստ, որտեղ էլ դանակի մի քանի հարված են հասցրել: Դրանից հետո նրանք փորձել են դանակահարել 73-ամյա հորն ու 22-ամյա եղբորը: Վերջիններս ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հանցագործությունից հետո եղբայրները դիմել են փախուստի, սակայն ոստիկանությունը նրանց ձերբակալել է Էր Ռիադից 100 կմ հեռավորության վրա:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



