Ինքնասպանություն Երևանում. քննություն է տարվում՝ պատճառները պարզելու ուղղությամբ
SOCIETYԵրևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Երևանի բնակչի մահվան պատճառները։
2015թ հունիսի 5-ին՝ ժամը 11:25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից մարդ է նետվել, որի հետևանքով մահացել է: Ահազանգի հիման վրա՝ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ինքնասպանություն գործած տղամարդու ինքնությունը, ով Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ է, 41 տարեկան։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Քննություն է տարվում՝ պարզելու տղամարդու ինքնասպանություն գործելու պատճառները։
ՀՀ Քննչական կոմիտե
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



