Օգոստոսի 16-ին Երկրագնդով մագնիսական մրրիկ կանցնի
LIFEՕգոստոսի 16-ին Երկրագնդով մագնիսական մրրիկ կանցնի, որի պատճառը Արեւի կողմից կորոնալ զանգվածի արտանետումն է, հաղորդում են գիտնականները։
Արեւի կողմից կորոնալ զանգվածի արտանետումը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին եւ մոտ 4 օր պետք կլինի, որպեսզի էներգիայի ալիքը հասնի մեր մոլորակ։
Երկրագունդն այդ երեւույթին արձագանքում է գեոմագնիսական դաշտի փոփոխությամբ։ Շաբաթ օրը՝ օգոստոսի 15-ին Երկրագնդի գեոմագնիսական դաշտը համեմատաբար կայուն կլինի, փոխանցում է Informing-ը։
Վաղվա մագնիսական մրրիկի ուժի վերաբերյալ կանխատեսումներ առայժմ չկան։ Բայց մագնիսական դաշտի հանդեպ բարձր զգայունակություն ունեցող մարդկանց գիտնականները խորհուրդ են տալիս այդ օրը տանը մնալ կամ քիչ դուրս գալ փողոց։ Գիտնականներն իրենց խորհուրդը հիմնավորում են նրանով, որ մարդկային օրգանները ցածր հաճախականությամբ մագնիսական դաշտ ունեն, որի վրա էլ հենց ազդում են մագնիսական մրրիկները։ Դրանք հաճախ կարող են գլխացավի եւ նույնիսկ գլխապտույտի պատճառ դառնալ։



