Մեծ Բրիտանիան 285 մլն է ծախսել ոչ անվտանգ օդանավակայանի կառուցման համար
INTERNATIONAL NEWSԱտլանտյան օվկիանոսի կենտրոնում՝ Անգոլայի ափերից 2 հազար կմ հեռավորությամբ գտնվող Սուրբ Հեղինե կղզին համարվում է աշխարհում ցամաքից ամենամեծ հեռավորությամբ կղզիներից մեկը: Մեծ Բրիտանիայի ծովափնյա տարածքներում բնակվողների համար այդ կղզում կառուցված օդանավակայանը պետք է դառնար շատ կարևոր կառույց, սակայն կղզու իշխանությունները խոստովանում են, որ մեծ ինքնաթիռները ներկայումս չեն կարող անվտանգ վայրէջք կատարել այնտեղ:
Այսպիսով, հայտնի չէ, թե ինչ ճակատագիր կունենա օդանավակայանը, որի կառուցման համար ծախսվել է 285 մլն ֆունտ ստերլինգ՝ գրում է Telegraph-ը:
Երբ օդանավակայանը ամեն դեպքում սկսի աշխատել, այն ուղիղ գծով կղզին կկապի Հարավային Աֆրիկայում գտնվող Յոհանեսբուրգին, ինչը կնպաստի կղզում առևտրի և զբոսաշրջության զարգացմանը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



