Բակալյան. Գանձասար-Կապանում բոլորն աշխատում են միայն հաջողության հասնելու համար
SPORT«Գանձասար-Կապանի» հետ մեկ տարվա պայմանագիր կնքելուց հետո 21-ամյա Վարդան Բակալյանը խոսել է կապանյան թիմից ստացած իր առաջին տպավորությունների մասին,- տեղեկացնում է ակումբի մամլո ծառայությունը:
«Ես շատ լավ եմ տրամադրված: Սա մի թիմ է, որը շատ լավ կոլեկտիվ ունի: Միայն դրական տպավորություններ ունեմ:
Տարբերակներ եղել են: Բայց կապնվելով այս ակումբի ներկայացուցիչների հետ զգացել եմ, որ նրանք ցանկանում են ինձ տեսնել իրենց թիմում: Ես էլ որոշեցի կարիերաս շարունակել հենց այստեղ:
Ինձ շատ դուր եկավ թիմի մթնոլորտը: Բոլորը տրամադրված են եւ աշխատում են միայն հաջողության հասնելու համար, ինչը շատ կարևոր է: Ինքս մեծ ցանկություն ունեմ խաղալու:
Ցանկանում եմ «Գանձասար-Կապանի» կազմում խաղալ եվրագավաթներում»,- նշել է Բակալյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



