Սիրիական բանակը Համա նահանգում զգալի առաջընթաց է գրանցել ահաբեկիչների դեմ պայքարում
INTERNATIONAL NEWSՍիրիական բանակը նոր նվաճումներ է գրանցել Համա նահանգում «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորմանն առնչվող «Նուսրայի ճակատ» խմբավորման գրոհայինների դեմ պայքարում:
Ինչպես տեղեկացնում է Press TV-ն` սիրիական պետական լրատվամիջոցին հղումով, սիրիական ուժերը` միջազգային ուժերի աջակցությամբ, վերկանգնել են արևմտյան նահանգի 2 գյուղերի անվտանգությունը:
Հաղորդվում է նաև, որ կառավարական զորքերը մերձակա լեռներում ավելի քան 60 ահաբեկչի են ոչնչացրել, որոնք կապ ունեին «Նուսրայի ճակատ» խմբավորման հետ: նրանց հաջողվել է ոչնչացնել նաև գրոհայինների մեքենաներն ու սարքավորումները:
Նշվում է, որ սիրիական ուժերը ներկա պահին պայքարում են մի քանի ճակատով, այդ թվում` նաև Հալեպ նահանգում, որը սահմանակից է Թուրքիային:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



