Իդեալական խտացրած կաթ՝ տան պայմաններում
LIFEՍիրո՞ւմ եք խտացրած կաթ, սակայն չեք կարողանում ընտրել խանութում առկա հսկայական տեսականո՞ւց:
Ժամանակն է ինքնուրույն պատրաստել այս քաղցր հրաշքը:
Ձեզանից կպահանջվեն՝
200գ կաթ
200գ շաքար (կամ փոշի)
20գ կարագ
Պատրաստման եղանակը :
Բոլոր բաղադրիչները խառնեք կաթսայի մեջ (ցանկալի է՝ բարձր կաթսայի մեջ, քանի որ խառնուրդն ուժեղ փրփրում է): Ցածր կրակի վրա խառնուրդը հասցնում եք եռման: Երբ սկսի եռալ, կրակը բարձրացրեք և եփեք ևս 10 րոպե: 10 րոպե անց խառնուրդը կջրիկանա: Մի վախեցեք, ամեն ինչ ճիշտ է: Զանգվածն աստիճանաբար կսկսի խտանալ: Երբ սառչի, լցրեք ապակե տարայի մեջ և դրեք սառնարանը:
Մի քանի ժամ անց այն ավելի կխտանա:
1
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
2
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
3
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
4
Unibank Awards Armenian Wrestlers with Cash Prizes and Premium Cards
5
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



