Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Հայոց ցեղասպանության առումով Պապի դիրքորոշումը միանշանակ պարզ է. Շվեյցարիայի խորհրդարանի փոխնախագահ

INTERNATIONAL NEWS

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցի առաջնային նպատակը հիշեցնելն էր, որ նա գալիս է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունած հենց առաջին երկիր։«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Շվեյցարիայի խորհրդարանի փոխնախագահ, Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի համանախագահ Դոմինիկ դը Բյումանը։ «Նա համաշ խարհային ազդեցություն ունի։ Անում է այն, ինչ ասում է, եւ հակառակը, ասում է այն, ինչ անում է։ 2015 թվականի ապրիլին Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում  նա շատ հստակորեն ճանաչեց ցեղասպանությունը. սա այնքան հզոր էր, որ այլեւս հետքայլ չկար։ Եվ պարզ է, որ իզուր չէր նրա՝ 3 օր Հայաստանում անցկացնելու որոշումը։ Նա ցանկանում էր նաև մեկ անգամ եւս հիշեցնել, որ գալիս է առաջին քրիստոնյա երկիր՝ սիրո, խաղաղության եւ համերաշխության իր պատգամն ասելու»,- ասաց Շվեյցարիայի խորհրդարանի փոխնախագահը։

Նրա խոսքով՝ ցեղասպանության առումով Պապի դիրքորոշումը միանշանակ պարզ է։ «Նա խնդիր չուներ ցեղասպանություն բառը կրկին արտաբերելու, նա ապացուցելու ոչինչ չուներ, քանի որ դա արդեն արել էր եւ շատ ավելի դժվար տեղում: Նա ցանկանում է ասել, որ բոլոր ցեղասպանություններն էլ պետք է ճանաչել, հայտարարել, դատապարտել. նրանք, որոնք ճանաչված չեն մինչեւ այսօր եւ մանավանդ քրիստոնեական ժողովուրդների դեմ,  որոնք ամբողջ աշխարհում ամենատուժածներն են»,- ընդգծեց նա։

Դոմինիկ դը Բյումանը նշեց, որ Հայաստանի համար Հռոմի Պապը ստեղծում է արտաքին հարաբերություններ, փորձում է վերացնել այն խոչընդոտները, որոնք դրսից են գալիս: «Նա ցանկանում է, որ իր համերաշխության պատգամը տեղ հասնի։ Այդ պատգամը որեւէ խոչընդոտ չի կարող ստեղծել Հայաստանի հարեւանների համար, քանի որ այն երկու խնդիր է կրում իր մեջ՝ զորակցություն բոլոր քրիստոնեական ժողովուրդներին եւ բոլոր ազգերի միջեւ համերաշխության պահանջ ։ Նա խտրականություն չի դնում, եւ սա է նրա ուժը. սերը չի կարող բաժանվել միայն որոշ մարդկանց միջեւ, դա համաշխարհային արժեք է»,- եզրափակեց Շվեյցարիայի խորհրդարանի փոխնախագահը։

Ֆրանցիսկոս Պապը Հայաստան է ժամանել հունիսի 24-ին` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Բարիգալստի Հրաշափառի արարողությանը: Պապը հյուրընկալվել է ՀՀ նախագահի նստավայրում, առանձնազրույց ունեցել նրա հետ, ելույթ ունեցել ՀՀ իշխանությունների, հասարակության, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հունիսի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Նույն օրը Պապը Գյումրիում պատարագ է մատուցել լատինական ծեսով`համեմված հայկական շարականներով: Երեկոյան Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մասնակցությամբ տեղի է ունեցել խաղաղության աղոթք և էկումենիկ արարողություն: Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռի Սուրբ Տրդատ բաց խորանում մատուցվել է Սուրբ պատարագ` Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ և Սրբազան քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս պապի աղոթակցությամբ: Մայր Աթոռ Սբ Էջմիածնում ստորագրվել է համատեղ հայտարարություն, որից հետո Սրբազան քահանայապետը և Ամենայն ՀայոÖ Գարեգին Բ կաթողիկոսը այցելել են նաև հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ: Այնտեղ միասին աղոթելուց հետո նրանք աղավնիներ են բաց թողել Արարատի ուղղությամբ: Նույն օրը Պապը մեկնել է Վատիկան: 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League