Չիլիի մայրաքաղաքում արտակարգ դրություն Է սահմանվել օդի աղտոտման պատճառով
INTERNATIONAL NEWSՉիլիի մայրաքաղաք Սանտյագոյում հունիսի 27-ից արտակարգ դրություն Է սահմանվել օդի աղտոտման պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով քաղաքային իշխանություններին:
Այս միջոցի կիրառման կապակցությամբ երկուշաբթի օրվանից քաղաք մուտքը թույլատրված կլինի միայն որոշակի թվերով սկսվող ավտոմեքենաների համար: Սպասվում Է, որ դա կվերաբերի քաղաքի ավտոտերերի 40 տոկոսին, որում ավելի քան 1,9 մլն ավտոմեքենա Է գրանցված:
Բացի այդ, քաղաքային իշխանությունների կարգադրությամբ՝ կանգնեցվել Է ավելի քան 2,5 հազար ձեռնարկությունների աշխատանքը: Հանձնարարված Է ձեռնպահ մնալ բաց օդում մարզական միջոցառումներ անցկացնելուց:
Արտակարգ դրության ռեժիմի հայտարարմանը նախորդել Է իննօրյա «նախնական արտակարգ դրությունը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



