Ուզբեկստանի քաղաքացին դատարանում խոստովանել է, որ համագործակցել է ԻՊ-ի հետ
INTERNATIONAL NEWSՈւզբեկստանի քաղաքացի Աբդուռասուլ Ջուրաբոեւը Նյու Յորքի դատարանում խոստովանել է, որ համագործակցել է «Իսլամական պետություն» արգելված ահաբեկչական խմբավորման հետ, հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Reuters-ին։
Ջուրաբոեւը, որին 15 տարվա ազատազրկում է սպառնում, դարձել է ծայրահեղական խմբավորման առաջին անդամը, որին ձերբակալել են ԱՄՆ-ի հատուկ ուժերը եւ որը համաձայնել է իրեն ներկայացված մեղադրանքներին։ Եվս չորս մարդ՝ Ուզբեկստանի եւ Ղազախստանի բնակիչներ, առայժմ նման քայլի չեն դիմել։
Ջուրաբոեւին կասկածում էին ահաբեկիչներին նյութական աջակցություն տրամադրելու մեջ։ Բացի այդ, հայտնի է, որ նա սոցցանցերում հայտարարություն է հրապարակել, որում սպառնացել է սպանել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



