Լիոնել Մեսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին
SPORTԿատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին: Ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել Ամերիկայի գավաթի եզրափակիչում 11-մետրանոցը վրիպելուց հետո: «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը 2-րդ անգամ անընդմեջ իր չի կարողանում անցնել Չիլիի արգելքը:Վկայակոչելով «BBC»-ն, հաղորդում է ֆուտբոլիստի խոսքերը.
«Սա ինձ համար չէ: Ինձ համար հավաքականում մրցելույթները ավարտված են: Ես արել եմ ամեն ինչ, ինչ կարող էի: Չլինել չեմպիոն ցավալի է ինձ համար: Ես ունեցել եմ 4 եզրափակիչ: Ամեն խաղում ես փորձում էի անել ամեն ինչ: Չեմպիոն դառնալը այն ամենն էր, ինչ ես ցանկանում էի: Ես արդեն մտածում եմ, որ ամեն ինչ ավարտված է: Կարծում եմ, իմ որոշոմը լավ է բոլորի համար: Շատ մարդիկ են ցանկանում, որ ես հեռանամ հավաքականից: Ինձ համար սա դժվար որոշում է, սակայն ես որոշել եմ հեռանալ հավաքականից անվերադարձ»-ասել է Լիոնել Մեսին:
Արգենտինայի հավաքականի առաջատարի հեռանալուց հետո կան մի շարք խոսակցություններ, որ նրա օրինակին կարող է հետևել նաև թիմի մյուս հարձակվողը՝ Սերխիո Ագուերոն: