Yerevan, 21.April.2026,
00
:
00
BREAKING


Ալիեւը հրաժարվում է Սանկտ Պետերբուրգում հանդիպման արդյունքներից

INTERNATIONAL NEWS

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ավանդույթի համաձայն, այս անգամ էլ սկսել է հրաժարվել մայիսի 16-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ձեռք բերված համաձայնություններից:

Վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, ելույթ ունենալով մի խումբ զինվորականների առաջ, Ալիեւը կրկնել է բազմիցս ծեծված անհեթեթ հայտարարություններն այն մասին, թե Ադրբեջանը, իբր, «իր պատմական հողերում» թույլ չի տա հայկական երկրորդ պետությունը ստեղծել, որ ԼՂ-ի անկախության հարցը «երբեք բանակցությունների թեմա չի եղել», եւ որ իբր խնդիրը կարող է լուծվել միայն փուլային ճանապարհով:

Նա ասել է, որ ինքը չի համաձայնել ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունները շարունակելու համար ադրբեջանական եւ արցախյան զորքերի շփման գծում հրադադարի խախտումները վերահսկող մեխանիզմ եւ դիտորդներ տեղակայելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պայմանին, որ իբր այն չի ընդունվել, եւ մեկ անգամ եւս սպառնացել է, որ բանակցությունները սառեցվելու կամ խախտվելու դեպքում իրենք կդիմեն ուժային լուծման:

«Ադրբեջանական կողմը մասնակցել է բանակցություներին չընդունելով որեւէ պայման: Վիեննայի հանդիպումը կայացել է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ: Գտնում եմ, որ այն դրական արդյունքներ է ունեցել: Այսինքն, հայկական կողմի առաջ քաշած պայմանները չեն ընդունվել: Վիենայում ադրբեջանական կողմը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել: Ուղղակի համանախագահող-երկրները հանդես են եկել հայտարարությամբ, դա նրանց հայտարարությունն է: 

Մենք դրական ենք գնահատում Սանկտ Պետերբուրգի հանդիպումը: Մենք բանակցությունների ենք գնում չընդունելով ոչ մի պայման: Սանկտ Պետերբուրգում քննարկվել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի 6 աշխատակիցների թիվը 2-2,5 անգամ մեծացնելու մասին: Այստեղ խոսք չկա մեծ առաքելության մասին: Չի փոխվում նաեւ գրասենյակի մանդատը: Ինչ վերաբերվում է հայերի կողմից առաջ քաշված միջադեպերի հետաքննության մեխանիզմին, եթե իմաստը նրանում է, որ որպեսզի հակամարտությունը սառեցվի եւ ինչ-որ լրացուցիչ միջոցներ ձեռնարկվեն շփման գծում, ապա Ադրբեջանն, իհարկե, դրան չի գնա: Դա հնարավոր է այն դեպքում, եթե բանակցային գործընթացում դրական դինամիկան շարունակվի, մենք կոնկրետ արդյունքներ տեսնենք: Այդ ժամանակ, իհարկե, կարող են տարբեր մեխանիզմներ մշակվել եւ քննարկվել այդ հարցը:

Ադրբեջանական կողմը եւ անձամբ ես բազմիցս ասել ենք, որ մենք կարող ենք տվյալ հակամարտությունը կարգավորել միայն փուլային ճանապարհով, քանի որ այլ կերպ հնարավոր չէ: Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, ապա դա ապագայի գործ է: Իհարկե, որոշակի կարգավիճակ կարող է լինել: Ադրբեջանի կազմում առկա է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն: Այն ունի ինքնավարության կարգավիճակ: Եվրոպայում, այլ երկրներում կան պրոգրեսիվ եւ տարբեր կարգավիճակներ: Սակայն, այդ կարգավիճակը չպետք է խախտի մեր երկրի տարածքային ամբողջականությունը», -ասել է Ալիեւը:

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026