Ուկրաինայում Rapid Trident ուկրաինա-ամերիկյան զորավարժություններ են սկսվել
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի Լվովի մարզի Յավորովի զորավարժարանի տարածքում սկսվել են Rapid Trident-2016 ուկրաինա-ամերիկյան ընդգրկուն զինավարժանքները: Այս մասին հայտնել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում՝ ճշտելով, որ զինավարժանքներին, որոնք կտեւեն մինչեւ հունիսի 8-ը, մասնակցում են 1800 զինծառայողներ աշխարհի 14 երկրներից:
«Զորավարժություններում կներգրավվեն զրահատեխնիկա եւ բանակային օդուժ, կանցկացվեն հրազենով ուսումնական հրաձգություններ: Ուկրաինացի զինվորականներին իրենց փորձը կփոխանցեն գործընկերներն առավելապես ՆԱՏՕ-ի անդամ երկրներից»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, գրել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



