Թբիլիսիում պաշտոնյան ինքնասպան է եղել աշխատավայրում
INTERNATIONAL NEWSԹբիլիսիում պրոբացիոն ծառայության պետ Բեսիկ Ցխադաձեն ինքնասպան է եղել աշխատավայրում, հայտնում է Georgia Online-ը։
Ցխադաձեին վիրահատել են, սակայն նրա առողջական վիճակն այնքան ծանր է եղել, որ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Պաշտոնյայի հարազատների խոսքով՝ նա հրազենով կրակել է իր գլխին։
Հարազատները չեն կարողանում հստակ պատկերացնել՝ արդյո՞ք դա ինքնասպանության փորձ է եղել, թե՞ դժբախտ պատահար։
Դեպքի առիթով Վրաստանի իրավապահները քրեական գործ են հարուցել Քր. օրենսգրքի 115 հոդվածի հիման վրա, այն է՝ ինքնասպանության հասցնելը։
Ենթադրվում է, որ ինքնասպանության պատճառ կարող է եղած լինել ընտանեկան վեճը։
Նշվում է, որ հիվանդանոց է տեղափոխվել նաև Ցխադաձեի կինը, ում ինքնազգացողությունը տեղի ունեցածից հետո վատացել է։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



