Հետախուզվողին գտան Վոլգոգրադում
SOCIETYՌԴ Մոսկվա քաղաք գործուղված ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գկխավոր վարչության ծառայողները համագործակցելով ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ եւ Վոլգոգրադի մարզի ՆԳԳՎ ծառայողների հետ, իրացնելով ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ում ստացված օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 11-ին Վոլգոգրադ քաղաքում հայտնաբերել եւ ձերբակալել են 1974 թ. ծնված Վիրաբ Հ.-ին։
Նա 2005 թ. փետրվարի 14-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի /ավազակություն/ 3-րդ մասի 2-րդ կետի, 182 հոդվածի /շորթում/ 3-րդ մասի 1-ին կետի եւ 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի մեղադրանքով։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



