Հայաստանից պտուղ-բանջարեղեն արտահանող 55 բեռնատար ուղևորվել է Նովոռոսիյսկ
ECONOMICSԹարմ պտուղ-բանջարեղենի արտահանման նպատակով 55 բեռնատարներով բարձված լաստանավը «Փոթի» նավահանգստից արդեն ուղևորվել է դեպի Նովոռոսիյսկ: Բեռնափոխադրումները շարունակվում են, դրանք իրականացվում են երկօրյա պարբերականությամբ, երկու ուղղություններով: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վերին Լարսի անցակետի փակման պատճառով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երեք լաստանավ` հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումն իրականացնելու նպատակով:
Պտուղ-բանջարեղենի արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է արտահանողներին այս ընթացքում օգտվել վերոնշյալ այլընտրանքային ուղուց, որը շուրջ 300 կմ-ով կրճատում է ընդհանուր ճանապարհը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



