Արման Մկրտումյանը ավելի քան 23 միլիոն դրամ եկամուտ ունի
ECONOMICSՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը նախորդ տարի ավելի քան 23 միլիոն դրամի եկամուտ է հայտարարագրել:
Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված 2015թ. տարեկան հայտարարագրի՝ վերջինս նախորդ տարի եռապատկել է իր դրամական միջոցները: Այսպես, եթե տարեսկզբին դրանք ընդամենը հինգ միլիոն դրամ էին կազմում, ապա տարեվերջին Արման Մկրտումյանն արդեն 17 միլիոն դրամ ուներ:
Սրանից բացի՝ Վճռաբեկ դատարանի նախագահը նաեւ 185 հազար 790 դրամ փոխառություն է հայտարարագրել: Նրա եկամուտները կազմել են 23 միլիոն 688 հազար 573 դրամ, որից 16 միլիոն 270 հազար, 495 հազար ու 72 հազար 500 դրամը պաշտոնյայի աշխատավարձերն են, վեց միլիոն 851 հազար 605 դրամը տրված փոխառություններից ստացված տոկոսներ, հազար 254 ԱՄՆ դոլարն էլ այլ եկամուտներ:
Կինը՝ Մարինե Մկրտումյանը, աշխատանք չունենալով հանդերձ, հայտարարագրել է 30 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան