Վրաստանի պաշտպանության փոխնախարարը հրաժարական Է տվել
INTERNATIONAL NEWSՎրաստանի պաշտպանության փոխնախարար Աննա Դոլիձեն հրաժարական Է տվել եւ, ինչպես ենթադրվում Է, աշխատանքը կշարունակի երկրի նախագահի վարչակազմի կառուցվածքում: Այդ մասին հայտնել են վրացական հեռուստաընկերությունները՝ վկայակոչելով պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Փոխնախարարի հրաժարականի պատճառները չեն ճշտվում»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, հայտարարվել Է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի առաջիկա ճեպազրույցի մասին, որը, ենթադրաբար, կվերաբերի պաշտպանության նախարարությունից Դոլիձեի հեռանալու թեմային:
Ավելի վաղ նախագահը Դոլիձեի թեկնածությունը խորհրդարանին Էր ներկայացրել Վրաստանի Գերագույն դատարանի դատավորի պաշտոնի համար, սակայն նա չստացավ պատգամավորների աջակցությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



