Սելֆին խոսում է մարդու բնավորության մասին. գիտնականներ
LIFEShabat.am-ը գրում է.
Սելֆի կատարելու ձևը կախված է մարդու առանձնահատկություններից և տրամադրությունից, այս եզրակացությանն է հանգել Նանյանի տեխնոլոգիական համալսարանի գիտնական Լին Քյուն, հայտնում է The Independent-ը:
Քյուն թեստի միջոցով հետազոտել է համացանցից օգտվող 120 չինացիների հոգեբանական առանձնահատկությունները, ովքեր սելֆիներ են հրատարակել:
Պարզվել է, որ ընկերասեր և նորի նկատմամբ բաց մարդիկ ավելի հաճախ անում են ժպտացող կամ ծիծաղող սելֆիներ` նկարելով ներքևից:
Պատասխանատու մարդիկ չեն սիրոմ ցուցադրել իրենց գտնվելու վայրը, իսկ «բադաշուրթ» սելֆիները վկայում են անհավասարակշիռ, զգացմունքային ոլորտի կամ նյարդային շեղումների մասին: Սելֆիով տարված տղամարդկանց մոտ նկատվում է նարցիսիզմ:
Ի դեպ, գիտնականները նշում են, որ միշտ չէ սիլֆիների հրատարակումը կապված որևէ շեղման հետ: Հաճախ դա պարզապես լուսանկար է: Կարևորը ամեն ինչում չափի պահպանումն է:



