Հռոմի պապը կոչ է արել քրիստոնյաներին ներողություն խնդրել համասեռամոլներից
SOCIETYՀռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ քրիստոնյաները պետք է համասեռամոլներից ներողություն խնդրեն անցյալում նրանց հանդեպ վատ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով: Այս մասին այսօր հայտնում է Reuters-ը:
Նա նշել է, որ համասեռամոլներին պետք է վերաբերվել «համաձայն քահանայական ուղերձի»:
«Եթե մարդ գտնվում է այդպիսի իրավիճակում ու միաժամանակ բարի կամք ունի, փնտրում է Աստծուն, ապա ովքե՞ր ենք մենք, որպեսզի դատենք իրենց»,- հավելել է Հռոմի պապը: Բացի այդ, նրա կարծիքով, քրիստոնյաները պիտի ներողություն խնդրեն աղքատներից, ինչպես նաեւ այն կանանցից ու մանուկներից, ովքեր ենթարկվել են շահագործման:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



