Մենք երբեք չենք բաժանվել...Պարզապես չենք հանդիպել արդեն 10 տարի. Այսօր Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է
LIFELife.panorama.am-ը գրում է.
Հունիսի 27-ը երջանկահիշատակ երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 40 տարեկան:
Կյանքից վաղաժամ հեռացած երգչուհու ընկերներն այսօր էլ հիշում ու կարոտում են Վարդուհի Վարդանյանին:
Life.panorama.am-ը ներկայացնում է երգչուհու ընկերների գրառումները:
Քրիստինե Պեպելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուզում եմ քո երգով քեզ շնորհավորել... Ասել,որ Դու միշտ մեզ հետ ես պահապան հրեշտակի պես...
Մենք երբեք չենք բաժանվել...Պարզապես չենք հանդիպել արդեն 10 տարի...
Ծնունդդ շնորհավոր Թութ ջան...»:
Մենք երբեք չենք բաժանվել...Պարզապես չենք հանդիպել արդեն 10 տարի...
Ծնունդդ շնորհավոր Թութ ջան...»:
Անդրեն, ով Վարդուհի Վարդանյանի մտերիմ ընկերներից էր, գրել է.
«Երանի 10 տարի առաջ այս օրը...
Մնացին վառ հիշողություններ...
Ծնունդդ շնորհավոր, իմ Վարդուհի...
Իմ թանկ ու հարազատ ընկեր...»:
Մնացին վառ հիշողություններ...
Ծնունդդ շնորհավոր, իմ Վարդուհի...
Իմ թանկ ու հարազատ ընկեր...»:
Ալլա Լևոնյանն էլ նման գրառում է կատարել.
«Այսօր մեր բոլորի կողմից սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է : Երջանիկ եմ եղել ճանաչել և կողիս ունենալ այդպիսի ընկեր ու քույր : Շնորհավոր ծնունդդ , մեր սիրելի Թութուշ...»:
Հռիփսիմե Հակոբյանը, ով Վարդուհի Վարդանյանի մոտ է սովորել, այսպես է շնորհավորել.
«Ծնունդդ շնորհավոր Թութուշս: Քո բարության,կամեցողության,նվիրվածության,անկեղծության կարիքը շատ կա այսօր....Միակն էիր ու բոլորից տարբեր....Կարոտում եմ քեզ շատ»:
1
KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBank
2
Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New Customers
3
Justice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya
4
Ucom Services Can Now Be Paid Via Fast Shift
5
Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Fre...



