Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Մերժեցի առաջարկը, քանի որ իրեն չէի սիրում. Շողեր Թովմասյանը՝ Գրիշա Աղախանյանի հետ ամուսնության և իր «ազատ վարքագծի» մասին

LIFE

Aysor.am-ը գրում է.

Գրիշա Աղախանյան-Շողեր Թովմասյան ամուսնական զույգը, որքան էլ փորձում է հեռու մնալ քննարկումներից, այնուամենայնիվ, չի ստացվում: Օրեր առաջ էլ Շողերն իր նոր ֆոտոշարքով իրարանցում առաջացրեց համացանցում: Aysor.am-ը երիտասարդ դերասանուհու հետ զրուցել է նոր կերպարի, ամուսնական կյանքում տեղ գտած դժվարությունների և դրանց հաղթահարման մասին:

-Շողեր, օրեր առաջ ներկայացաք ֆոտոշարքով: Դա եթերային կերպա՞ր է՝ պատրաստված որևէ նախագծի համար, թե՞ պարզապես հերթական համագործակցություն:

-Դա որևէ բանի հետ կապված չէ, պարզապես երբեք Արվին Քոչարյանի հետ չէինք աշխատել ու որոշեցինք այդ բացը լրացնել:

-Այն նաև բուռն քննարկման առիթ դարձավ: Հայտնիների երկրորդ կեսերի ամեն մի քայլը ուշադրություն է գրավում ու խոսակցությունների պատճառ դառնում: Դա Ձեզ չի՞ անհանգստացնում:

-Գիտեք, ես միայնակ չեմ կարող պայքարել բոլորի դեմ, այդ պատճառով էլ այլևս ոչինչ սրտիս մոտ չեմ ընդունում: Հաճախ մարդիկ գործնականն առօրյայից չեն տարբերում, իսկ ես առօրյայում բոլորովին այլ մարդ եմ. բացարձակ չեմ շպարվում, սպորտային հագուստ եմ նախընտրում: Եթե շատերի պես իրական կյանքում բոտեքս, պլաստիկ վիրահատություններ արած լինեի, կասեի՝ ճիշտ են, խոսելու տեղ չունեմ, վուլգար կերպար եմ… Իհարկե, նման խոսակցությունները սկզբում սրտիս շատ մոտ էի ընդունում, բայց հետո հասկացա, որ պետք չէ այդքան լարվել, ի վերջո, չես կարող բոլորի համար լավը լինել: Ինչ վերաբերում է վերջին ֆոտոսեսիայի լուսանկարների հրապարակմանը, ես և Գրիշան միասին ենք ընտրել՝ ինչ նկար տեղադրել, ինչ՝ ոչ: Բոլորն էլ նորմալ նկարներ են, արտառոց ոչինչ չկա:

-Իսկ Գրիշա Աղախանյա՞նն ինչպես է վերաբերում այդ խոսակցություններին:

-Արդեն 30 տարի է՝ նա այս ասպարեզում է ու սովոր է այդ ամենին: Միշտ շեշտում է, որ մարդիկ տարբեր են, բայց միևնույն է՝ հասարակության կարծիքը պետք է հաշվի առնել: Չեմ կարող իմ քայլերով ժողովրդի՝ իր նկատմամբ ունեցած սերն ու հարգանքը «ոտնատակ» տալ:

-Այն ամուսինների՞ց է, ովքեր կանանց առջև շատ արգելքներ են դնում:

-Ոչ: Գուցե երբեմն արգելի ինչ-որ նկար հրապարակել, այս կամ այն զգեստը հագնել, բայց դա պարբերական բնույթ չի կրում: Երևի, պատճառն այն է, որ ես էլ ինձ ավելորդություններ թույլ չեմ տալիս՝ ճչացող հագուստ, ուշ ժամի տուն գալ: Ամեն ինչ չափի մեջ է:

-Դուք այս տարի ավարտեցիք Թատերական ինստիտուտը՝ Նիկոլայ Ծատուրյանի կուրսը: Արդեն իսկ մտածո՞ւմ եք պրակտիկ գործունեության մասին:

-Վերջերս ավարտվեց այն սերիալը, որում նկարահանվում էի: Այժմ և՛ թատրոնից առաջարկ ունեմ, և՛  մի քանի հեռուստանախագծից: Բայց դեռ վաղ է այդ ամենի մասին բարձրաձայնելը:

-Ո՞ր սերիալում եք նկարահանվել, ո՞ւմ կերպարում:

-«Շանթ» հեռուստաընկերության «Ուրիշի հեգին» սերիալում մարմնավորում էի Լոլային…

-Շողեր, Ձեր և Ձեր ամուսնու՝ Գրիշա Աղախանյանի մեջ 23 տարվա տարբերություն կա: Դա խանգարո՞ւմ է հարաբերություններում:

-Մեկ-մեկ հումորով Գրիշային ասում ենՔ՝ դու «մանկապիղծ» ես (ծիծաղում է): Մի անգամ էլ Գրիշան կատակով ասաց՝ մամայիդ որ մի քիչ շուտ տեսնեի, կարող է իր հետ ամուսնանայի, քանի որ մեր տարբերությունը քիչ է (ծիծաղում է)… Բոլորս էլ թերություններ ունենք, ընտանիք չկա, որ խնդիրներ չունենա, բայց փորձում ենք միմյանց հասկանալ: Դա գալիս է նրանից, որ Գրիշան իր տարիքից շատ երիտասարդ է երևում թե՛ հոգով, թե՛ մարմնով, ես էլ փորձում եմ ոչ թե 24 տարեկանի, այլ առավել հասուն կնոջ պես մտածել, ըմբռնել: Առանձնապս մեծ խնդրի առաջ չենք կանգնել, մանր «բզիկներ» են, որոնք շուտ լուծում են ստացել: Ըստ իս, տարիքը կապ չունի ընտանիքի ամրության հարցում: Ամուսիններ կան, որոնց մեջ տարբերությունը 1-2 տարի է, բայց ամուսնական կյանքը 5 տարուց ավելի չի տևում: Շատերն են ամուսնալուծվում, Գրիշան էլ բացառություն չի եղել… Փառք Աստծո, 6 տարի է՝ միասին ենք, բայց դեռ այդ առումով «ձեն-ձուն» չկա: 

-Միասին եք 6 տարի, բայց Ձեր որդին շուտով կբոլորի ընդամենը 2-ամյակը:

-Այո, մենք որոշեցինք մի շրջան միասին ապրել՝ հասկանալու համար՝ պե՞տք է շարունակել, թե ոչ:

-Տարիքային նման տարբերության դեպքում մարդիկ միշտ մտածում են, որ երիտասարդ կողակցին գրավել է դիմացինի կա՛մ հարստությունը, կա՛մ հայտնիությունը…

-Մի բան պետք է խոստովանեմ. երբ Թատերական ինստիտուտում էի սովորում ու Գրիշային դեռ չէի ճանաչում, «Վերվարածներ» սերիալից առաջարկեցին, որ մարմնավորեմ Գրիշա Աղախանյանի կերպարանավորած հերոսի ընկերուհուն: Մերժեցի առաջարկը, քանի որ իրեն չէի սիրում: Որոշ ժամանակ անց մեկ այլ սիթքոմից հրավիրեցին: Չգիտեի, որ նա այնտեղ էլ է ընդգրկված: Համաձայնեցի ու միասին աշխատեցինք, ծանոթացանք ու սկսեցինք շփվել նկարահանման հրապարակում: Մի օր էլ, երբ Էլվինա Մակարյանի հիշատակին տեսահոլովակ էր նկարահանում և իմացավ, որ ես երգչուհու երկրպագուներից եմ, ինձ հրավիրեց… Աստիճանաբար, սկսեցինք շփվել ու ինձ գրավեց իր մարդ տեսակը, այն, որ իրեն «աստղայինը չի տարել», ադեկվատ մարդ է, բոլորի հետ հավասար է շփվում՝ անկախ մասնագիտությունից ու կարգավիճակից: Շատ-շատ հայտնի մարդկանց հետ եմ աշխատել, համագործակցել, եթե ինձ մարդու հայտնիությունը գրավեր, ապա նրանց մեջ գտած կլինեի իմ միակին: Գրիշան ՄԱՐԴ է ու դա ամենակարևորն է…

-Ձեր ընտանիքը նրան հեշտությա՞մբ ընդունեց փեսայի կարգավիճակում:

-Իմ ընտանիքն ինձ միշտ հասկացել է, ըմբռնել: Երևի պատճառն այն է, որ երբեք ինձ թույլ չեմ տվել այնպիսի բաներ, որոնք իմ կյանքում «մինուսներ» կդառնային: Ամուսնության հարցում էլ բախտս բերեց ու արդարացված դուրս եկա: Մայրս մի օր խոստովանեց՝ շատ լավ է, որ կողքիս կա հասուն տղամարդ: Ես շատ բաներում փոխվեցի, շատ հարցերի այլ կերպ սկսեցի նայել:

-Գրիշա Աղախանյանի՝ առաջին ամուսնությունից ծնված որդու հետ հարաբերություններն ինչպիսի՞ն են, շփվո՞ւմ եք: Եթե չեմ սխալվում, գրեթե տարեկիցներ եք:

-Հրանտը 18 տարեկան է: Մի քանի տարի առաջ Հայաստանում էր, հրաշալի ժամանակ անցկացրեցինք միասին, կարելի է ասել՝ ինձ հետ ավելի շատ ժամանակ անցկացրեց, քան՝ իր հայրիկի (ծիծաղում է): Հիմա որոշ խնդիրներ կան, այդ պատճառով էրեխեն չի կարողանում գալ, բայց միշտ շփվում ենք, խոսում: Տղաս՝ Ալեքսանդրը, դեռ փոքր է, բայց երևի մյուս տարի կկարողանանք գնալ ԱՄՆ: Ես նկարով ցույց եմ տվել ու սովորեցրել, որ Հրանտը նրա եղբայրն է, նա էլ միշտ նայում ու ասում է՝ «ապերը»… Երեխան մեղավոր չի, որ իր ծնողները միմյանց չեն հասկացել: Վաղը նույն բանը կարող է մեզ հետ պատահել՝ ամուսնալուծվենք, ու Գրիշան մեկ ուրիշից երեխա ունենա: Բայց դա չի նշանակում, որ պետք է հիշաչար լինեմ: Կյանք է, պատահում է:

-Իսկ Գրիշայի նախկին կնոջ՝ Իդայի հետ շփում պահպանո՞ւմ եք:

-Ոչ, ու երևի երբեք չի էլ լինի, քանի որ իր կողմից քայլեր չեն արվել: Ես շփվելուն դեմ չեմ, բայց երևի ինքն է իրեն առավել հեռու պահում:

-Շողեր, խանդն ի՞նչ դեր ունի Ձեր հարաբերություններում: Չէ՞ որ մի կողմից Գրիշան պետք է խանդի, քանի որ երիտասարդ ու գեղեցիկ կին ունի, մյուս կողմից՝ դուք, որովհետև նա բոլորի ուշադրության կենտրոնում է:

-Ես առողջ խանդի կողմնակից եմ, երբեք չեմ ընդունում հիվանդագին խանդը: Իմ կարծիքով, պետք չէ ամեն պատեհ առիթի խանդը ցույց տալ, քանի որ դա էլ է բերում հարաբերությունների մեջ խնդիրների: Պատահում է, որ երբ թատրոնում եմ լինում, անընդհատ զանգում է կամ ես եմ իրեն զանգում, եթե ինչ-որ տեղ է գնացել ու 2 ժամից ավելի տեղեկություն չունեմ, բայց կյանքում երկուսս էլ չենք խոստովանում, որ միմյանց խանդում ենք: Չնայած, խանդի առիթ չենք տալիս. նա այն տղամարդկանցից չէ, ովքեր գիշերները տուն չեն գալիս (ժպտում է):

-Շատ աղջիկների պես չե՞ք երազել հարսի սպիտակ զգեստի մասին:

-Ճիշտն ասած՝ ոչ: Երևի թե մի երկու տարուց կցանկանամ հարսի զգեստ հագնել, որպեսզի տղաս հարսի քողը բռնի:

-Ընտանիքի համալրման մասին չե՞ք մտածում դեռ:

-Դեռ շուտ է, փոքր է տղաս: Մի քանի տարի անց, եթե Աստված կամենա, կցանկանամ աղջիկ ունենալ… Սկզբում գիտեինք, թե աղջիկ է ծնվելու, բայց երբ պարզվեց տղա է, չտխրեցինք: Հիմա չեմ էլ պատկերացնում՝ ո՞վ, եթե ոչ նա:

-Փոքրիկ Ալեքսանդրը պապիկի՞ անունն է կրում:

-Այո, Գրիշայի հայրիկի անունն է: Քաղաքում չկա այնպիսի մարդ, ով չի հավաստի, որ նա դասվում է ամենալավ մարդկանց շարքերում: Անկեղծ ասած, երբ իմացա, որ տղա եմ ունենալու, ցանկանում էի անունը Դանիել դնել՝ Սուրբ Դանիելի պատվին, բայց երբ Գրիշան ասաց, որ մեծ ցանկություն ունի իր հայրիկի անվամբ կոչել, համաձայնեցի:

Նելլի Մարգարյան

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends