Ողբերգական վթար Ապարանի հուշարձանի մոտ
SOCIETYՕգոստոսի 15-ին, ժամը 20.35-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Ապարանի հուշարձանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Սպիտակ հատվածում դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 ZM 391 (վարորդ` 1991 թ. ծնված Տ. Պ.) եւ «Գռանդ Շիրոկի» մակնիշի 96 MO 096 (վարորդ` 1990 թ. ծնված Գ. Գ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել «Օպել Վեկտրա»-ի վարորդի դին, հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



