Ճապոնիայում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվում հեղեղումների պատճառով
INTERNATIONAL NEWSՃապոնիայի Կյուսյու հարավարեւմտյան կղզու շուրջ 34 հազար բնակիչներ հունիսի 28-ին շտապ կարգով տարհանվելու հանձնարարական են ստացել տեղատարափ անձրեւներից հեղեղումների սպառնալիքի կապակցությամբ: Այդ մասին հայտնել Է MHK հեռուստաալիքը: Մարդկանց խորհուրդ են տալիս վտանգավոր վայրերից ժամանակավորապես տեղափոխվել դպրոցներ ու մարզասրահներ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Կյուսյուի հարավում հունիսի 27-ից արդեն տեղացել են ավելի քան 250 մմ անձրեւներ: Առանձին տարածաշրջաններում դրանց քանակը մեկ ժամում կազմել Է գրեթե 100 մմ:
Կղզում տեղատարափ անձրեւների պատճառով կանգնեցվել Է արագընթաց գնացքների երթեւեկությունը, փակվել են մի շարք ավտոճանապարհներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



