Ռոյ Հոջսոնը հրաժարական է տվել
INTERNATIONAL NEWSԻսլանդիայի ընտրանուն պարտվելուց հետո Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հրաժարական է տվել: Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան արդեն արձագանքել է այս ամենին և հայտնել, որ իրենք համաձայն են մարզչի որոշմանը: Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայում նշել են, որ Իսլանդիայից կրած պարտությունն անչափ ցավալի է իրենց համար և պետք է այս ամենից լուրջ հետ ևություններ անել: Անգլիայի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը պարզ կդառնա ավելի ուշ:
Տեղեկությունը հայտնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը:
«Եվրո 2016»-ի 1/8 եզրափակիչում Ռոյ Հոջսոնի գլխավորած Անգլիայի ընտրանին ձախողվել է: Մասնագետների մեծամասնությունն Անգլիային համարում էր «Եվրո 2016»-ի գլխավոր ֆավորիտներից մեկը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



