Միչիգանի դպրոցներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասաժամ կլինի
CULTUREՄիչիգանի նահանգապետ Ռիք Սնայդերը երեկ ստորագրել է մի օրինագիծ, ըստ որի, նահանգի դպրոցներում որպես ուսումնական ծրագրի թեմա կներառվեն Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի մասին պատմող փաստերը:
Այս նոր օրինագծով ցեղասպանության վերաբերյալ դասաժամին կտրվի վեցժամյա դասավանդման ձեւ եւ այն պարտադիր կլինի Միչիգանի դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների համար:
Ինչպես հայտնում են Ամերիկայի Հայ ազգային կոմիտեից, հարավարեւելյան Միչիգանի հայկական եւ հրեական սփյուռքը գործադրել է իր բոլոր ջանքերը՝ այս օրինագիծն առաջ տանելու ուղղությամբ:
Փաստաթղթի պաշտոնական ստորագրումը տեղի է ունեցել Հոլոքոստի հուշակոթողի մոտ, որը գտնվում է Միչիգանի Ֆարմինգթոն Հիլզ քաղաքում:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



