Yerevan, 21.April.2026,
00
:
00
BREAKING


Լիբերմանը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնմանը

INTERNATIONAL NEWS

«Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդ, պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնմանը, եւ գտնում է, որ Իսրայելը չպետք է համաձայնվի Անկարայի առաջադրած պայմաններով Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացմանը:

Այս մասին հայտնում է Իսրայելի երկրորդ հեռուստաալիքը` պնդելով, որ այդ առնչությամբ արած հայտարարության մեջ Լիբերմանն ասել է այն մասին, որ ինքը կառավարության նիստում դեմ կքվեարկի այդ համաձայնությանը:

Ավիգդոր Լիբերմանն ավելի վաղ բազմիցս նախազգուշացրել էր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հարաբերությունների վերականգնման հնարավոր բացասական հետեւանքների մասին: Այսպես, դեռեւս 2015 թվականին Լիբերմանն ասել էր, որ «Թուրքիայի հետ համաձայնությունը դեռ կնքված չէ, իսկ պետական մակարդակով վնասն Իսրայելին արդեն հասցվել է»:

Լիբերմանը հիշեցրել է, որ վերջին տարիներին Իսրայելը հսկայական ջանքեր է գործադրել Հունաստանի եւ Կիպրոսի հետ երկկողմանի հարաբերությունները զարգացնելու գծով, նրանց հետ հասել կարեւոր պայմանավորվածությունների եւ սերտ համագործակցություն կարգավորել: Թուրքիայի հետ համաձայնությունը անուղղելի վնաս կհասցնի այդ հարաբերություններին:

«Այն հարված կհասցնի Եգիպտոսի հետ մեր հարաբերութուններին, քանի որ Էրդողանը դժվար թե հրաժարվի Գազայի հատվածի նկատմամբ իր պահանջներից: Գազայում Թուրքիայի դիրքերի ամրապնդումը կարող է տեղի ունենալ միայն Եգիպտոսի դիրքերի թուլացման հաշվին: Գազի արտահանման նկատմամբ եւս. կան դրանում հետաքրքրված բավարար թվով երկրներ: Այդ մասին բանակցություններ են տարվել Հունաստանի եւ Կիպրոսի հետ, եւ որոշակի փոխըմբռնում է ձեռք բերվել», -ասել է Ավիգդոր Լիբերմանը:

Իսրայելյան «Հաարեց» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան եւ Իսրայելը համաձայնություն են ձեռք բերել են հարաբերությունները նորմալացնելու հարցում:

«Բանակցություններում առաջընթացը սկսվել է «Մոսադ»-ի ղեկավար Յոսի Կոենի Թուրքիա կատարած գաղտնի այցից հետո: Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության պետը հանդիպել էր իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ եւ եկել համաձայնության այն մասին, որ Թուրքիան ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը թույլ չի տա իր տարածքում դիվերսիաներ կատարել Իսրայելի դեմ, սակայն, ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչությունը Թուրքիայում կշարունակի աշխատել», -գրել էր «Հաարեց»-ը:

Համաձայնության շրջանակում Իսրայելը 20 մլն դոլար կփոխանցի այսպես կոչված մարդասիրական հիմնադրամին, որը պետք է ստեղծվի 2010 թվականին թուրքական «Մավի Մարմարա» նավում իսրայելյան զինվորների հետ բախման ժամանակ սպանված 9 թուրք քաղաքացիերի ընտանիքներին փոխհատուցելու համար: Թուրքիան հնարավորություն կստանա առանց խոչընդոտների նախագծեր իրականացնել Գազայի հատվածի վերականգնման գծով: Դրա հետ միասին, Թուրքիան հրաժարվել է Իսրայելի կողմից Գազայի ամբոջղական շրջափակումը վերացնելու իր պահանջից:

Համաձայնությունը նախատեսում է երկրների միջեւ հարաբերությունների ամբողջական նորմալացում, դեսպանների վերադարձ Անկարա եւ Թել Ավիվ, ինչպես նաեւ 2010 թվականին ճգնաժամի ստեղծման պահից իրագործվող բոլոր առեւտրային եւ այլ սահամանափակումների վերացում:

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026