Սլովակիան չի պատրաստվում Եվրամիության անդամակցության շուրջ հանրաքվե անցկացնել
POLITICSՍլովակիան չի անցկացնի հանրաքվե այդ երկրի՝ Եվրամիության անդամակցության շուրջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է Սլովակիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:
«Ոչ մի լուրջ ու բանական քաղաքական կուսակցություն այս պահին հանրաքվե անցկացնելու առաջարկ չի անի: Ակնհայտ է, որ ԵՄ անդամակցությունը օգուտ է բերում Սլովակիային և իր ժողովրդին, Սլովակիայի համար ավելի լավ այլընտրանք, քան Եվրամիությունն է, գոյություն չունի»,- ասել է Ստանոն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աջ-ծայրահեղական «Կոտլեբա – «Մեր Սլովակիա» ժողովրդական կուսակցությունը» ստորագրահավաք է կազմակերպել Եվրամիության անդամակցության շուրջ հանրաքվե անցկացնելու մասին:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
3
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
5
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year



