Լյով․ Իտալիայի այս հավաքականն ավելի լավն է, քան 2012-ինը
SPORTԳերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ փուլի՝ Իտալիայի հետ հանդիպումից ունեցած սպասելիքներից։
-Անհամբերությամբ եմ սպասում խաղին։ Իսպանիայի հետ խաղում Իտալիան տպավորեց։ Իտալացիները հիասքանչ են խաղում պաշտպանությունում և կտրուկ գրոհներ են կազմակերպում։ Իտալիայի այս հավաքականն ավելի լավն է, քան 2012-ինը։
Մենք չպետք է Իտալիային թույլ տանք գրոհել և պետք է լավ հարձակվողական ծրագիր ունենանք։ Սամի Խեդիրան խելացի ֆուտբոլիստ է և ծանոթ է իտալական ֆուտբոլին․ հանդիպումից առաջ նրա խորհուրդները հաշվի կառնենք,-ասել է Լյովը։
Հիշեցնենք, որ 2012 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլում Գերմանիայի հավաքականը պարտվել է Իտալիային։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



