Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Հրազդանի կիրճում տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 16-ամյա անչափահասի

SOCIETY

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Հրազդանի կիրճում հունիսի 23-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  Կատարված բազմակողմանի և մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել կատարված սպանությանը կասկածյալ  Լ.Ստեփանյանի մեղսակցությունը բացառող ապացույցներ և հունիսի 26-ին նա արգելանքից ազատվել է։

Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016թ. հունիսի 23-ին՝ ժամը 23.25-ին, ահազանգ էր ստացվել այն մասին, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցուց դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհին դիակ կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ  խումբը. Հրազդանի կիրճում՝ ատոմային էներգետիկայի ինստիտուտի վարչական շենքից շուրջ 200 մետր հեռավորության վրա գտնվող բաց տարածքում, հայտնաբերվել է 1967թ. ծնված Ա.Պողոսյանի դին՝ գլխի շրջանի բազմաթիվ վնասվածքներով:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 00.30-ին, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից ստացվել է ևս մեկ ահազանգ, որ «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում գտնվող բենզալցակայանի մոտից «գլխի տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա Լ.Ստեփանյանը:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երկու ահազանգերը փոխկապակցված են. տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 45-ամյա Լ.Ստեփանյանը ստացել է ծանր մարմնական վնաս, իսկ Ա.Պողոսյանը՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածք:

Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ սպանության կասկածանքով ձերբակալվել էր Լ.Ստեփանյանը, և քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել փորձաքննություններ, իրականացվել անհրաժեշտ քննչական այլ գործողություններ՝ նախնական տվյալները, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Արդյունքում՝ ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ Հրազդանի կիրճում տեղի ունեցած վիճաբանությանը մասնակից է եղել նաև երրորդ անձը՝ 16-ամյա մի պատանի, ում ինքնությունը պարզվել է։ Վերջինս հարցաքննվել է, և տրված ցուցմունքները համադրվել գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ, որոնց համաձայն՝ անչափահաս տղան է վիճաբանության ժամանակ  քարով հարվածել նաև ալկոհոլ օգտագործած Լ.Ստեփանյանի դեմքին, ում փախուստի դիմելուց հետո քարերով հարվածներ է հասցրել նաև Ա.Պողոսյանին։

Ապացույցների համակցությամբ՝ Լ.Ստեփանյանը հունիսի 26-ին ազատվել է արգելանքից և ճանաչվել տուժող։ 16-ամյա տղային հունիսի 27-ին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 112-րդ հոդվածների առաջին մասերով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա  նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future