Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Հունիսի 29-ի աստղագուշակ

LIFE

Խոյ

Խոյերին խորհուրդ չի տրվում հետաձգել հանդիպումները, փաստաթղթերի ուղղումը, նամակների ուղարկումը, կարևոր թեմայի շուրջ հավելյալ տվյալների որոնումը: Ավելի լավ է այդ գործերն անել առավոտյան. պակաս ժամանակ կծախսեք, իսկ վերջնական արդյունքը կլինի այնպիսին, ինչպես ցանկանում էիք: Օրվա երկրորդ կեսը ներդաշնակ է, սակայն ձեզ կարող են չհերիքել սուր զգացողությունները: Այդ ժամանակ ավելի հաջող կլինի ստեղծագործական երանգով հանգիստ աշխատանքը:

Ցուլ

Ցուլերին պետք կգա շփվողականություն և դիտողականություն: Առավոտյան արժե լսել վերջին նորությունները, ստուգել փոստը. հնարավոր է ինչ-որ հետաքրքիր բան գտնվի: Կեսօրից հետո օգտակար կլինի լսել ձեզ, ձեր ընթացիկ պահանջներին. ճիշտ ժամանակն է զբաղվելու անձնական հրատապ կարիքներով: Կարող է ակտուալ լինել խանութներով շրջելը, ստեղծագործական հոբբին, երեխաների հետ սերտ շփումը: Երեկոն հարմար է ժամադրության համար, եթե դա առաջին հանդիպումը չէ:

Երկվորյակ

Երկվորյակներին օգտակար կլինի ամփոփել վերջին գործունեության արդյունքները, հատկապես, եթե դրանք եղել են ուսումնական միջոցառումներ, բանակցություններ, փորձարկումներ, անձնական կայքի վրա աշխատանք: Եթե ինչ-որ բան չի ասվել, կամ անհրաժեշտ մանրուք չի գտնվել, ավելի լավ է իրավիճակը շտկել առավոտվանից: Օրվա երկրորդ կեսին ուշադրության կենտրոնը կուղղվի եկամտի, հանապազօրյա հացի կամ այլ նյութական ասպեկտների վրա:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում օրը սկսել նորությունների ուսումնասիրումից, փոստի ստուգումից: Վերջին պահին կարող եք լուր, արժեքավոր հուշում ստանալ համախոհից կամ անսպասելի ցուցում` ղեկավարությունից: Հիմնական գործողություններն ավելի լավ է թողնել օրվա երկրորդ կեսին: Այդ ժամանակ բեղմնավոր շրջան կսկսվի, որը թույլ կտա ձեր կյանքն ավելի հաճելի և հարմարավետ դարձնել, բարձրացնել բարեկեցությունը:

Առյուծ

Օրվա սկզբում Առյուծներին փոքրիկ դադար պետք կգա: Կախված իրավիճակից` այն կօգնի կա՛մ շեղվել, կա՛մ հավաքել մտքերը: Կարելի է լցնել այն ոչ մի բանի չպարտավորեցնող շփմամբ: Օրվա կեսին կհասունանա որոշումը, կամ պայմաններ կձևավորվեն ծրագրված աշխատանքի համար: Ցանկացած գործողության գլխավոր նպատակը կլինի նյութական մակարդակի բարձրացումը, ռեսուրսների արդյունավետ բաշխումը կամ դրանց բազմապատկումը:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում իրավիճակի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ եզրակացություններն անել օրվա սկզբում: Կարևոր է հրաժարվել նրանից, ինչը խանգարում է ձեր անձնական առաջընթացին, և պահպանել այն, ինչը նպաստում է դրան: Հիմա արժեքավոր են ցանկացած կապեր և գիտելիքներ, որոնք օգնում են ձեր կարիերայի աճին, աշխարհընկալման ընդլայնմանը, բաղձալի ցանկությունների կատարմանը: Երեկոյան իրադրությունն ավելի լավատեսական կդառնա:

Կշեռք

Կշեռքների համար օրը կսկսվի նորություններից կամ մտորումներից: Եթե ինչ-որ բան պարտավոր եք անել, ավելի լավ է ժամանակ չկորցնել և անհրաժեշտ ամեն ինչ ձեռնարկել մինչ կեսօր: Օրվա երկրորդ կեսը ցույց կտա, թե արդյոք ճիշտ է ձեր ընտրած նպատակը, ռազմավարությունը, իմիջը: Տեղին են ցանկացած ընտանեկան, կորպորատիվ, ներկայացուցչական, առևտրային կամ այլ միջոցառումներ, որոնք կարող են ընդգծել ձեր ներկայիս կարգավիճակը:

Կարիճ

Կարիճները կարևոր նրբությունների ճշգրտման համար ևս մեկ օր ունեն: Օրվա դրական կողմերից մեկը աջակցության ձեռքբերումն է: Կախված իրավիճակից` դուք կստանաք օգնական, թույլտվություն, ռեսուրսներից օգտվելու իրավունք, կնկատեք ունկնդիրների, խմբերի, անհրաժեշտ ատյանների մոտ ձեր նկատմամբ ավելի բարյացակամ վերաբերմունք: Հնարավոր է, որ կարողանաք ձեզ վրա հրավիրել հեղինակավոր անձի ուշադրությունը, ում համակրում եք:

Աղեղնավոր

Աղեղնավորներին այս օրը թույլ կտա կենտրոնանալ նյութական կամ հոգևոր արժեքների վրա: Մեծ նշանակություն կստանա ցանկացած նորություն: Հնարավոր է, որ սկսեք ավելի շատ գնահատել ձեր կյանքում սիրո առկայությունը: Օրվա ընթացքում ստիպված կլինեք նաև ուշադրություն հատկացնել կենցաղային և ֆինանսական թեմաներին: Կարող են հասանելի դառնալ եկամտի հավելյալ աղբյուրներ կամ կյանքի համար անհրաժեշտ ռեսուրսներ:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն իրենց ավելի ներդաշնակ կզգան կեսօրից հետո: Կարող է աճել համեղ սննդի, հաճելի կոսմետիկ գործընթացների, լավ ընկերախմբով զվարճանալու ձգտումը: Ձեր աշխատունակությունը կարող է նվազել, սակայն դա չի վերաբերում սիրելի զբաղմունքներին: Երեկոն հարմար է ժամադրության, տոնական միջոցառման, ռոմանտիկ ընթրիքի համար: Արժե հիշել, որ ցանկացած երեկոյան միջոցառում, որը հաճույք է պատճառում, կարող է ձգձգվել:

Ջրհոս

Առավոտյան Ջրհոսները խնդիր չեն ունենա պերճախոսության, ըմբռնողության, շփվողականության հետ: Եթե օրակարգում կարևոր հանդիպում կամ մտավոր աշխատանք է ծրագրված, ավելի լավ է վաղ արթնանալ և հիմնական գործողությունը կատարել օրվա առաջին կեսին: Եթե կարևոր գործեր չկան, կարելի է լինել մաքուր օդում, շփվել ընկերների, հարևանների, պատահական ծանոթների հետ: Օրվա երկրորդ կեսին կարելի է հյուրեր ընդունել, այցելել սրճարան կամ ռեստորան:

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում իրենց գործողությունների համար հիմք ընդունել առավոտյան տեղեկատվությունը: Իսկական պահանջները և դրանց բավարարման համար անհրաժեշտ պայմանները կձևավորվեն կեսօրին մոտ: Կարող է աճել խոհարարական փորձարկումների, գնումների, ստեղծագործության, գեղագիտական նրբությունների նկատմամբ հետաքրքրությունը: Կներդաշնականա զգացմունքային ֆոնը, կաճի սիրո, ջերմության, հոգատարության կարիքը:

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends