Կաթն ու սոդան՝ կրունկների խնամքի միջոց
LIFEԿոշտացած կրունկները ոչ միայն՝ տհաճ են, այլև՝ ցավոտ: just-lady կայքն առաջարկում է հրաշալի միջոց, որը կբուժի կրունկներն ու դրանք կպատրաստի բաց կոշիկի սեզոնին:
Կատարյալ և փափուկ կրունկներ ունենալու համար այլևս կարիք չի լինի հսկայական միջոցներ ծախսել գեղեցկության սրահներում: Այդ ամենին կարող եք հասնել նույնիսկ տան պայմաններում:

Յուրաքանչյուրիս տանն էլ կաթ և սոդա կա: Մեզ մնում է միայն դրանք խառնել:
4 բաժակ կաթը եռացրեք: Լցրեք հատուկ տարայի մեջ և ոտքերն իջեցրեք մեջը: Կաթին ավելացրեք 2 ճ/գ սոդա:
Այս վաննայի մեջ ոտքերը պահեք 10-15 րոպե, որից հետո ոտքերի քերիչի միջոցով տրորեք կրունկները: Վերջում ոտքերը լվացեք գոլ ջրով, սնուցող քսուք քսեք և բամբակե գուլպաներ հագեք:
Հիշեք, որ ոտքերի կանոնավոր խնամքն օգնում է խուսափել ճաքերից և կոշտուկներից:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Planning your trip from a scratch: tips from IDBank
3
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
4
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market
5
Unibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers



