Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը
SOCIETY«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ հունիսի 29-ին ժամը 11.00-ին «Գառնի-Երևան» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով դադարեցվել է հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ Արցախի պողոտայի, Վարդաշեն թաղամասի,
- Նուբարաշեն վարչական շրջանի,
- Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 17, Տիգրան Մեծի պող. 12-ից-80, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Խորենացու փող. 28-ից բարձր համարների,
- Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 135 Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ համարների, «Էրեբունի» օդանավակայանի,
- Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:
Ներկա պահին իրականացվում են վթարի վերացման անհրաժեշտ աշխատանքներ: Ջրամատակարարումը նախատեսվում է վերսկսել վերոնշյալ տարածքներում այսօր` հունիսի 29-ին ժամը 23.00-ին: Այս մասին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
2
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...
3
Welcome to the ID booth: Big Christmas Market
4
AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive
5
The results of the second Junius financial literacy competition have been summarized



