Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Սոնա Ռուբենյանը` շոու բիզնես մուտք գործելու, դժվարությունների ու ապագա պլանների մասին

LIFE

Asekose.am-ն այսօր զրուցել է երգչուհի Սոնա Ռուբենյանի հետ, ով զրույցում պատմել է երգարվեստ մուտք գործելու, ստեղծագործական գործունեության, դժվարությունների ու անձնական կյանքի մասին:

Սոնա, Դուք  այն երգչուհիներից եք, ում մուտքը հայկական շոու բիզնես եղավ մի քանի տարի առաջ, սակայն դա չծանգարեց Ձեզ հանդիսատեսի սերն ուհամակրանքը վայելել կարճ ժամանակահատվածում: Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

Ես  շատ եմ սիրում երգել, երգելիս հոգիս ծաղկում է, իսկ հանդիսատեսի աչքից ոչինչ չի վրիպում: Երևի հենց սա էլ իմ գրավականն է:

Ձեր համագործակցությունը շուու բիզնեսի այլ ներկայացուցիչների հետ ևս եղավշատ ակտիվ: Դուետներով հանդես եկաք Մհերի, Արսեն ԳրիգորյանիՎահագ Ռաշիհետ: Հետաքրքիր է`համագործակցության առաջարկը սովորաբար ո՞ւմ կողմից էլինում, և արդյո՞ք նախընտրում եք ավելի շատ ներկայանալ դուետներով:

Մհերի հետ երգեցինք մրցույթի շրջանակներում, իսկ արդեն մյուս զուգերգերի առաջարկն իմ շատ սիրելի երգիչ-երգահաններից եմ ստացել և մեծ սիրով համաձայնել: Ի դեպ, շուտով ևս մեկ զուգերգ կներկայացնեմ Վահագնի հետ, հին հայկական երգ է, որն Անահիտ Բախշյանն իր մայրիկից է լսել և մեզ փոխանցել, ինչի համար շատ շնորհակալ ենք նրան: Արդեն աշխատանքներն ընթանում են, շուտով հանդիսատեսը կկարողանա լսել երգը:

Ո՞ր համագործակցությունը կարող եք համարել լավագույնը, և կա՞ն մարդիկ, որոնց հետ ավելի շատ եք նախընտրում աշխատել:

Հիմնականում երգերիս մեղեդին ես եմ գրում, իսկ խոսքերը մայրս` Արմինե Սարգսյանը: Ի միջի այլոց, հիմա ստեղծագործական փուլում է մի երգ, որի խոսքերը մայրս գրեց Արցախից վերադառնալիս ու Արցախով տպավորված: Դա մոտ 3 տարի առաջ էր, երբ եկանք Երևան, վերցրի խոսքերը, նստեցի դաշնամուրի մոտ, խոսքերին նայելիս մեղեդին եկավ վայրկյանական և երգեցի երգը, այս երգը շուտով նույնպես կլսենք: Համագործակցում եմ նաև իմ շատ սիրելի ու տաղանդավոր Ավետ Բարսեղյանի հետ, կարող եմ վերջին աշխատանքներից նշել «Մայրիկ» երգը։ Ավետն այնպես է գրել ու նկարագրել հայ մոր հավաքական կերպարը, որ յուրաքանչյուր ոք լսելիս միանգամից հենց իր մորն է վերագրում խոսքերը:

Շոու բիզնեսում ինչպիսի՞ դժվարություններ եք հանդիպել Ձեր ճանապարհին և ինչպե՞ս եք կարողացել դրանք հաղթահարել:

Շատ են դժվարությունները, ավելի լավ է՝ չխոսեմ այդ բազմաթիվ դժվարությունների մասին: Բայց մի բան կասեմ, ես այստեղ եմ հայտնվել մի պարզ պատճառով` ես սիրում եմ երգել ու այդ միտքն է ինձ ուժ տալիս, որ մնամ ու շարունակեմ ստեղծագործել:

Այս պահին ի՞նչ ստեղծագործական գործունեություն եք ծավալում, ի՞նչ կարող ենսպասել երկրպագուները Ձեզնից:

Արդեն նշեցի 2 երգ, որոնք շուտով կներկայացնեմ հանդիսատեսի դատին: Հուլիսի 4- ին ունենալու ենք «Քեզ հետ ենք, հայ Զինվոր» խորագրով 2-րդ բարեգործական համերգը, ինչը, կարծում եմ՝  այսօր առաջնայինն է։ Մի քանի նախագծեր էլ կան, որոնց փակագծերը դեռ չեմ կարող բացել, բայց շուտով դա էլ կներկայացնեմ:

Սոնա, չեմ կարող չանդրադառնալ նաև Ձեր անձնական կյանքին: Տևական ժամանակհանդիպելուց հետո նախորդ տարվա վերջին դուք նշանադրվեցիքիսկ ահա այստարի հաստատեցիք լուրն այն մասին, որ հետ եք վերադարձրել Ձեր նշանադրությանմատանինՈրքան էլ որ հանգամանքները դրան էին դրդում, դժվար չէ՞ր Ձեզ համարնման քայլի գնալը, և այսօր ինչպիսի՞ հարաբերություններ ունեք Ձեր նախկինսիրելիի հետ:

Ներողություն, բայց անձնականս այն թեման է, որի մասին ես չեմ ցանկանում խոսել:

Կարծես ամառը կամաց-կամաց զգացնել է տալիս իր ներկայությունը: Պատրաստվո՞ւմ եք որևէ տեղ անցկացնել Ձեր հանգիստը և ո՞ւմ հետ:

Հանգիստս անցկացնելու եմ ընտանիքիս հետ: Այս տարի ևս որոշել ենք մեր հանգիստը վայելել Արցախում։

 

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends