Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ 156 քաղաքացի Ռուսաստանի ԱԻՆ օդանավով կտեղափոխվեն Հայաստան

SOCIETY

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հունիսի 29-ին, ժամը 09.15-ին կապ է հաստատվել Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ի հետ: Այնտեղից հայտնել են, որ Լարսի անցակետ տանող փլուզված ճանապարհին իրավիճակը մնում է անփոփոխ, վթարա-վերականգնողական աշխատանքները շարունակվում են, ստեղծվել է 2 վրանային ավան` նախատեսված 70 մարդու համար: Վրաններում մարդկանց տրամադրվում է տաք սնունդ և գիշերակացի հնարավորություն: Աշխատանքներ են տարվում ՌԴ սահմանային անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին ՌԴ ԱԻՆ օդանավով Հայաստան տեղափոխելու ուղղությամբ: 

ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչի ուղեկցությամբ այսօր Վլադիկավկազի օդանավակայանում վայրէջք կկատարի ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը, որով նախատեսվում է Հայաստան տեղափոխել ՀՀ 156 քաղաքացի: Երթուղու ընթացքի և ժամանման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ից իրավիճակի պարզաբանման և իրադարձությունների զարգացման վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով պարբերաբար կապ է հաստատվում  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի, ՌԴ ԱԻՆ և Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ների հետ:           

Ձեռնարկվող միջոցառումների գործընթացն ամբողջությամբ գտնվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուշադրության կենտրոնում: 

Հունիսի 28-ին, ժամը 18.10-ին ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Հյուսիսային Օսիայում առկա են տրանսպորտային միջոցների և մարդկանց կուտակումներ՝ մոտ 200 բեռնատար, 40 մարդատար ավտոմեքենա` 77 ուղևորով (10 երեխա) և 2 ավտոբուս՝ 88 ուղևորով: Ուղևորների մեջ կան նաև հղի կանայք, ովքեր չունեն միջոցներ` այլընտրանքային ճանապարհով (նավով կամ օդանավով) Հայաստան ուղևորվելու:

Նույն օրը, ժամը 21.04-ին կապ է  հաստատվել Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ի հետ, որտեղից հաղորդել են Վլադիկավկազ քաղաքի մոտ գտնվող Ռեդանտ կոչվող տարածքում կուտակված շուրջ 50 բեռնատարի մասին:

Ժամը 22.51-ին Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Վերին Լարսի անցակետում առկա է տրանսպորտային միջոցների կուտակում` 53 բեռնատար, Ռենդանտ բնակավայրում` 11 բեռնատար, 2 ավտոբուս 88 ուղևորով, 40 մարդատար` 77 ուղևորով (ընդհանուր առմամբ` 230 ՀՀ քաղաքացի):

Սահմանային հատվածում ՀՀ քաղաքացիներին է այցելել ՌԴ ԱԻՆ Հյուսիս-Կովկասյան տարածաշրջանային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Նիկոլայ Լիտյուկը: Վերջինս ծանոթացել է քաղաքացիների կարիքներին` դրանց հնարավոր լուծումներ տալու նպատակով: 

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: 

Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: 

Նույն օրը, ժամը 17.00-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնել են, թե ավտոճանապարհի վնասված հատվածի վերականգնումը, նախնական հաշվարկներով, կտևի 15-20 օր: Տուժածներ չկան, տարհանվել է 60-70 զբոսաշրջիկ:

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future