Ուկրաինայի արեւելքում հակամարտության սկսվելուց ի վեր 9 449 մարդ է զոհվել. ՄԱԿ
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի արեւելքում հակամարտության ընթացքում (2014 թվականի ապրիլից) 9 449 մարդ Է զոհվել, եւս 21 հազար 643-ը՝ վիրավորվել: Այս մասին Ժնեւում հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Շիմոնովիչը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 32-րդ նստաշրջանում:
Նրա խոսքով՝ վերստին գոյություն ունի հակամարտության Էսկալացիայի մեծ վտանգ: «Հակամարտությունը վերստին անցնում Է Էսկալացիայի փուլ,- նշել Է Շիմոնովիչը:- Մայիսի 15-ից քաղաքացիական բնակչության շրջանում բոլոր զոհերի կեսն ականանետներով եւ հաուբիցներով գնդակոծումների հետեւանք Է: Դրանք սպառազինության այն տեսակներն են, որոնց օգտագործումը հակամարտության գոտում արգելված Է Մինսկի համաձայնություններով»,- ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



