Էրդողանը եւ Պուտինը հանդիպում կանցկացնեն Չինաստանում՝ G20-ի գագաթնաժողովում. NTV
INTERNATIONAL NEWSԹուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանը եւ Վլադիմիր Պուտինը «անձնական հանդիպում կանցկացնեն G20-ի՝ սեպտեմբերին Չինաստանում կայանալիք գագաթնաժողովում»: Այդ մասին հայտնել Է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի Հանրապետության ղեկավարության աղբյուրների:
«Սպասվում Է, որ ղեկավարները հանդիպում կունենան G20-ի՝ Չինաստանում կայանալիք գագաթնաժողովում, բայց մինչ այդ նրանց միջեւ սպասվում են նաեւ հեռախոսային շփումներ»,-նշել Է հեռուստաալիքը:
Էրդողանի մամուլի ծառայությունում ՏԱՍՍ-ի թղթակցին առայժմ չեն հաստատել այդ տեղեկատվությունը: «Մենք առայժմ պաշտոնական տվյալներ չունենք դրա վերաբերյալ: Եթե նման պլաններ լինեն, մենք դրանց մասին պաշտոնապես կհայտնենք»,-ասել են վարչակազմում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



