Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Դերասանուհի Միլենայի սեքսուալ ֆոտոշարքը.Գուշակեք, թե որ հայտնի դերասանուհու քույրն է նա

LIFE

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Միլենա Վարդանյանը ծնվել է Երևանում, հետո ընտանիքով տեղափոխվել են Մոլդովա, որտեղ էլ ավարտել է դպրոցը: Երբ Մոլդովայից տեղափոխվեցին Մոսկվա, Միլենան ընդունվեց Օստանկինոյի հեռուստահաղորդավարության դպրոցը, որից հետո երաժշտական հեռուստաալինքերից մեկում աշխատել է որպես հաղորդավարուհի: Աշխատելու տարիներին դերասանուհին հասկացել է`հաղորդավարի աշխատանքը իրենը չէ և մեկնել է Իտալիա, որտեղ էլ մոդելավորման դասեր է անցել: Մեկ տարի սովորելուց հետո վերադարձել է Մոսկվա, որտեղ ներկայացրել է հագուստի իր հավաքածուն: Հասկանալով, որ այս ճանապարհը իրենը չէ կրկին վերադարձել է Իտալիա, որտեղ էլ ստացել է դրասանի կրքություն: Խաղացել է բազում ներկայացումներում, ֆիլմերում  և այս ամենը թողնելով՝ վերադարձել է Երևան:

- Միլենա, այդքան լեցուն կյանք ունենալուց հետո, ինչո՞ւ վերադարձար Երևան

- Գիտես, երբ վերադարձա Երևան, չէի պլանավորում որ պետք է այսքան երկար մնամ այստեղ: Եկա, քանի որ շատ էի կարոտել ընտանիքս և ցանկացա մի քիչ հանգստանալ: Երբ եկա, ինձ առաջարկեցին նկարահանվել ֆիլմում, ես էլ մտածեցի, իսկ ինչու ոչ: Ես հավատում եմ ճակատագրին և մտածում եմ, որ կյանքում կան բաներ, որոնք հենց այնպես չեն լինում: Երբ գլխիս այդքան շատ առաջարկներ թափվեցին, ես մտածեցի՝ ճակատագիր է:  Ես չգիտեմ՝ ինչ կարող է լինել հետո, գուցե մնամ, կամ գուցե վերադառնամ Իտալիա: 

- Այսինքն միշտ չէ՞, որ ամեն ինչ պլանավորում ես

 - Չէ գիտես, ամեն ինչ պլանավորում եմ: Հիմա ինձ համար լավ է այստեղ և դա է պատճառը, որ կմնամ այստեղ, իսկ եթե ինչ-որ բան սրտովս չլինի, այլ բան կձեռնարկեմ: Ես սիրում եմ էքսպերիմետներ անել, անգամ իմ մասնագիտության հետ կապված: Ես դիզայներ եմ եղել, հաղորդավարուհի, հետո հասկացել եմ, որ դերասանի մասնագիտությունն է իմը:

1
2 copy
5 copy

- Իտալացի տղաներին չհաջողվե՞ց քո սիրտը գրավել: 

- Ոչ: Գիտես պետք է ասեմ, իտալաիցները ինչ որ չափով նման են հայ տղաներին, բայց ավելի տաքարյուն են:    Իտալացիները ուրիշ ձև են ապրում, իսկ մեր տղամարդիկ շատ ջենտլմեն են: Ամեն դեպքում ես կցանկանամ, որ իմ կողքի տղամարդը հայ լինի: Չնայած գիտես, երբ մտածում եմ ամուսնության մասին, հասկանում եմ, որ  ազգությունն այդքան էլ նշանակություն չունի:

- Դու արդեն երեսուն տարեկան ես և չեմ հավատա, եթե ասես, որ կողքիդ սիրելի մարդի չի եղել: 

- Իհարկե եղել են հարաբարություններ, դրանցից մեկն էլ հինգ տարի է տևել: Հիմա միասին չենք, բայց չեմ ցանկանա դրա մասին խոսել:

- Միլենա, քո քույրը՝ Ելենան, բավականին հայտնի է, արդյո՞ք նրա շնորհիվ քեզ սկսեցին առաջարկներ անել: 

Գիտես՝ ոչ:  Ես կարծում եմ՝ դա այդպես չէ: Եթե դու չունես տաղանդ, քեզ ոչ մի տեղ չեն կանչի: Ինչքան էլ որ դու գեղեցիկ լինես, բայց եթե տաղանդ չունենաս, ապա ոչ մեկի պետք չես լինի: Ոչ մի ռեժիսոր չի ցանկանա, որ իր ֆիլմը տապալվի վատ դերասանուհու պատճառով: Քույրս իհարկե ոչ մի կերպ չի ազդում իմ կարիերայի վրա: Առաջին ֆիլմը, որտեղ նկարահավեց Գոռ Վարդանյանին «Հրեշների գայլը» գեղարվեստական ֆիլմն էր: Գոռը Միլենային հրավիրել էր հանդիպման, որին գնացել էի նաև ես, նա էլ ինձ տեսավ և առաջարկեց նկարահանվել ֆիլմում: 

- Ամեն դեպքում այդ ֆիլմը շատ քննադատվեց, ի դեպ քո տեսարանները ևս: Դու ինչ կասե՞ս:

- Պետք է ասեմ, որ Գոռի ֆիլմը իմ հետագա դերասանական կարիերայի վրա դրական ազդեց, անգամ չխանգարեց: Ես այսպես ասեմ, որ յուրաքանչյուր ֆիլմի մասին մարդիկ կարող են տարբեր կարծիքներ ունենալ: Այս ֆիլմն էլ ունեցավ իր հանդիսատեսը: Ինձ  ամեն դեպքում դուր եկան, թե իմ տեսարանները, և թե ֆիլմը:

- Գոռի ֆիլմից հետո քեզ հրավիրեցին նկարահանվելու «Թաքնված սեր» հեռուստասերիալո՞ւմ

 - Այո, ինձ զանգահարեցին «Շանթ» հեռուստատեսությունից և ասացին, որ ուզում են ինձ տեսնել իրենց ֆիլմում: Գնացի քասթինգին, նրանք գիտեին, որ ես մի քիչ լեզվային խնդիր ունեմ, բայց դա չխանգարեց ֆիլմում նկարահանվել: Խաղում եմ երգչուհու կերպարում. ինձ շատ է դուր գալիս իմ դերը՝ հետաքրքիր է և տարբերվող: Ես ամեն դեպքում սիրում եմ այնպիսի կերպարներ, որոնք իմ էությունից շատ են տարբերվում:  Գոռի Ֆիլմում ես քիլլեր էի, որը իհարկե հատուկ չէր ինձ, բայց ինձ հաճելի էր խաղալ: 




- Երևանում քիչ ընկերներ ունե՞ս

- Այո,  նրանք շատ քիչ են, բացի այդ ես հիմա այնքան էլ շատ ժամանակ չունեմ ընկերների հետ հանդիպելու: Ծանրաբեռնվածությունս այնքան խիտ է, որ շատ բան չեմ հասցնում: Ես հիմա կատարելագործում եմ իմ հայերենը, և պետք է ասեմ, որ իմ դերին պատրաստվում եմ մի քիչ ավելի երկար, քանի մյուս դերասնները:  Իմ ամենամոտ ընկերը դա իմ քույրն է, ում հետ ես սիրում եմ ժամանակ անցկանցել:

- Օրինակ, երբ քայլում ես փողոցում, քեզ արդեն ճանաչո՞ւմ են: 

- Պատկերացրու՝ այո: Պետք է ասեմ, որ դա սկսեվեց հենց Գոռի ֆիլմից. ասում էին նայեք քիլլերն է գալիս: Հիմա արդեն «Թաքնված սեր» սերիալից էլ են ճանաչում, շատերն անգամ գրում են, ասում են դուր է գալիս իմ դերը, որ թե ինչքան լավ եմ ես խաղում: Ինձ շատ հաճելի է: Գիտես տղաների կողմից էլ է ուշադրությունը շատացել, իհարկե ունեմ նաև երկրպագուներ, բայց  նրանից ոչ մեկ իմ սրտին չի դիպչել: Երևի պատճառներից մեկն էլ այն է, որ ես հիմա ավելի շատ կենտրոնացած եմ իմ կարիերայի վրա:

- Դերասանները շատ կարևորում են իրենց ստացած հոնորարները: Դու գոհ ե՞ս քո հոնորարաներից: 

- Պատկերացու՝ այո: Դա ինձ համար իրականում կարևոր է: Հիմա այն ինչ ստանում եմ, ինձ լրիվ բավական է: Հասականում ես՝ դերասանի գործը հեշտ չէ, շատ մարդկանց կարող է թվալ, որ բավականին հեշտ է, բայց այդպես չէ: Դու պետք է միշտ խնամաված լինես, միշտ ներկայանալի տեսք ունենաս, դու մեծ եռանդ ես դնում քո դերի և խաղի վրա, և ես կարծում եմ, որ այդ աշխատանքը պետք է գնահատված լինի:

- Իսկ հիմնականում ի՞նչի վրա ես ծախսում ստացածդ գումարը:

- Իհարկե գնումներ կատարել ևս սիրում եմ, բայց ավելի շատ սիրում եմ գնել դեմքի խնամքի պարագաներ: Սիրում եմ նաև գլխարկներ գնել. հատուկ թուլություն ունեմ: Ափսոս՝ հիմա ես և դու Մոսկվայում չենք, ես քեզ ցույց կտա իմ զգեստապահարանը և գլխարկների քանակությունը: Ի դեպ, քաղցրավենիք եմ սիրում գնել և ուտել: 

- Այսինքն չե՞ս վախենում գիրանալուց

- Ոչ իհարկե:  Փառք Աստծո, ես չեմ գիրանում և երբեք էլ դիետաներ չեմ պահել: Ավելին ասեմ՝ ինձ ոչինչից չեմ զրկում, պարզապես երբ աշխատում եմ, սիրահարվում, կամ տարվում եմ ինչ որ բանով ես կորցնում եմ ախորժակս:

- Իսկ պատրաստել սիրո՞ւմ ես

Ոչ, չեմ սիրում: Իհարկե պատրաստել կարողանում եմ և եթե պատրաստում եմ, ապա միայն  իտալական խոհանոց, քանի որ այն հեշտ է պատրաստել: Ես հոգնում եմ պարտասլեուց, գուցե դա վատ է:  



- Իսկ ի՞նչը չես կարող ներել

- Դավաճանությունը: Ինչը եղել է իմ կյանքում, պետք է ասեմ, որ շատ ցավոտ էր: Կարող է ժամանակի ընթացքում այն անցնում է, բայց երբեք չես մոռանում: Չեմ սիրում այն մարդկանց, ովքեր կարող են քեզ ցավեցնել:

- Ի՞նչ է քեզ պակասում, գուցե էլ ավելի լիարժեք զգալու համար: 

- Ես հիմա եկել եմ այն կետին, որ  ինչ նպատակներ և երազանքներ ունի, բոլոր կատարվել են: Ես ինձ շատ լիարժեք եմ զգում: Երևի ինձ հիմա միայն ընտանիքն է պակասում: Ես վստահաբար կարող եմ ասել, որ երջանիկ մարդ եմ. ընտանիքս կողքիս է և ես էլ ունեմ սիրելի աշխատանք:  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան

Հագուստը՝ Արփինե Կոշտոյանի/Kostoyan fashion/ 

Մոդել՝ Վահագն Մարտիրոսյան

 

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends