Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


Երևանի քաղաքապետը պարգևատրել է արևելյան մարտարվեստների և մենամարտային մարզաձևերի փառատոնի մասնակիցներին

SOCIETY

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանի հետ միասին ներկա է գտնվել Երևանի արևելյան մարտարվեստների և մենամարտային մարզաձևերի առաջին փառատոնի հանդիսավոր բացման արարողությանը: Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի «Դինամո» ՄՀԿ նախաձեռնությամբ կազմակերպության մարզահամալիրում անցկացվող փառատոնը մեկտեղել էր Հայաստանի Հանրապետությունում արևելյան մարտարվեստով զբաղվող ֆեդերացիաներին: 
 Ողջունելով մասնակիցներին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ առաջին անգամ անցկացվող փառատոնը կդառնա ավանդական ու արևելյան մարտարվեստների հայ մարզիկներին հնարավորություն կընձեռի այս փառատոնում ևս ներկայացնելու իրենց յուրօրինակ հմտություններն ու ձեռքբերումները:
«Առաջին անգամ անցկացվող փառատոնը համախմբել է արևելյան մարտարվեստների և մենամարտային մարզաձևերի ֆեդերացիաներին, ինչը ողջունելի է և պետք է դառնա ավանդական: Վստահ եմ, նման նախաձեռնությունների շնորհիվ է նաև, որ թե՛ արևելյան մարտարվեստների և թե՛ մյուս բոլոր մարզաձևերում տարեցտարի ավելանում է մարզիկների ու մարզիչների թիվը: Եվ մենք պետք է մշտապես նպաստենք նման նախաձեռնությունների կյանքի կոչմանը, որոնց հիմնական նպատակը բոլոր մարզաձևերի մասսայականացումն է: Համոզված եմ, որ առաջիկա տարիներին այս փառատոնն էլ ավելի կընդլայնի շրջանակն, ու մենք կգրանցենք նորանոր ձեռքբերումներ: Վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես լինելու է բոլոր ֆեդերացիաների, մարզիչների ու մարզիկների կողքին և աջակցելու է նմանատիպ բոլոր ծրագրերին»,- ընդգծել է քաղաքապետը: 
 ՀՀ քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանն էլ, շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ցուցաբերվող մշտական աջակցության համար, ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության միջև հաստատված համագործակցությունն իսկապես կարևոր էր ու անհրաժեշտ, ինչի շնորհիվ արդեն իսկ գրանցվում են շոշափելի արդյունքներ: 
 Հանդիսավոր արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի «Քաղաքապետի գավաթ» փառատոնի պատվոգրերով է պարգևատրել փառատոնին մասնակից ֆեդերացիաների նախագահներին: 
 Հայաստանում արևելյան մարտարվեստների և մենամարտային մարզաձևերի զարգացման և տարածման գործում ներդրած ավանդի համար ֆեդերացիաների նախագահների անունից Գառնիկ Հայրապետյանն էլ հատուկ պատվոգիր է հանձնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
 Փառատոնի պաշտոնական մեկնարկը, որին Երևանի քաղաքապետի և մարզասրահ այցելած հանդիսականների հետ միասին հետևել են նաև քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ու մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները, ուղեկցվել է ՀՀ քիք-բոքսինգի ազգային, Ավանդական ուշուի, Հայաստանի Կիոկուշին կարատեի, Այկիկենդո կարատե-դո, Կենտրոն ավանդական կարարատե-դո ֆեդերացիաների սաների ցուցադրական ելույթներով:

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding