Հայաստանի շախմատի վետերանների հավաքականը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը
SPORTՏեղի ունեցան շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնության երրորդ տուրի հանդիպումները:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հաղորդում է, որ մեր հավաքականը տոնել է երրորդ անընդմեջ հաղթանակը: Թիմի կազմում պարտիաները հաղթանակով են ավարտել Աշոտ Անաստասյանը, Կարեն Մովսիսյանը և Նորայր Քալանթարյանը, իսկ Ռաֆայել Վահանյանն իր պարտիան ավարտել է ոչ-ոքի:
Այսպիսով, մեր հավաքականը տոնեց երրորդ թիմային հաղթանակը: Այժմ Հայաստանի հավաքականն ունի 6 միավոր, նույնքան թիմային միավոր ունի նաև առաջին հորիզոնականում ընթացող Գերմանիայի հավաքականը, սակայն երկրորդ լրացուցիչ ցուցանիշով Գերմանիայի ընտրանին կես միավորով առաջ է մեր թիմից: Երրորդ հորիզոնականում ընթանում է Անգլիայի հավաքականը:
Այսօր տեղի կունենան մրցաշարի 4-րդ տուրի հանդիպումները, որում մեր հավաքականի մրցակիցը կլինի Կանադայի ընտրանին: